Աշխարհ

17.02.2018 11:39


Վենգերը ցանկանում է «Արսենալ» հրավիրել «Լիոնի» առաջատարին

Վենգերը ցանկանում է «Արսենալ» հրավիրել «Լիոնի» առաջատարին

«Արսենալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել թիմի հարձակման գիծը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի տրանսֆերը:

Բրիտանացիները պատրաստ են Ֆեկիրի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին վճարել 45 մլն ֆունտ ստերլինգ:

Նշվում է, որ «Արսենալը» ցանկանում է գործարքն ավարտին հասցնել մինչև Աշխարհի 2018թ. առաջնության մեկնարկը:

Նշենք, որ Ֆեկիրն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը