Աշխարհ

20.02.2018 11:17


Ագուերոն հարվածել է «Ուիգան»-ի երկրպագուին, Գվարդիոլան՝ վիճել (տեսանյութ)

Ագուերոն հարվածել է «Ուիգան»-ի երկրպագուին, Գվարդիոլան՝ վիճել (տեսանյութ)

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ուիգան»-«Մանչեսթեր Սիթի» (1:0) խաղից հետո մանչեսթերցիների հարձակվող Կուն Ագուերոն բռունցքով հարվածել է «Ուիգան»-ի երկրպագուներից մեկին: Goal.com-ը հատնում է, որ տանտերերի երկրպագուները մտել են խաղադաշտ, որպեսզի ֆուտբոլիստների հետ տոնեն հաղթանակը: Երբ նրանցից մեկը հրել է Ագուերոյին, արգենտինացի հարձակվողը պատասխանել է:

Ֆուտբոլիստին երկարատև որակազրկում է սպառնում։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան էլ ընդմիջմանը միջանցքում վիճաբանել է «Ուիգան»-ի գլխավոր մարզիչ Պոլ Կուկի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը