Աշխարհ

22.02.2018 14:46


Facebook-ի աշխատանքներում գլոբալ խաթարում է եղել

Facebook-ի աշխատանքներում գլոբալ խաթարում է եղել

Facebook սոցիալական ցանցի աշխատանքներում գլոբալ խաթարում է եղել։ Ինչպես հայտնում է Down Detector-ը, կայքն ու բջջային հավելվածները բնականոն չեն աշխատում։

Օգտատերերը խնդիրների են հանդիպել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Ուկրաինայում, Եվրոպայում, Վիետնամում, Հարավային Կորեայում և այլ երկրներում։

Նշենք, որ խաթարվել էին նաև այս պահի դրությամբ 39.579 «like» ունեցող 7or.am ֆեյսբուքյան էջի աշխատանքները․ այնտեղ մուտք գործելիս՝ բացվում էր ոմն արաբ օգտատիրոջ էջ։

Այժմ խնդիրը կարգավորվել է, և 7or.am ֆեյսբուքյան էջն աշխատում է բնականոն ռեժիմով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը