Աշխարհ

24.02.2018 18:17


«Պատգամավորի կինն» անկարգություններ է կատարել ինքնաթիռում (տեսանյութ)

«Պատգամավորի կինն» անկարգություններ է կատարել ինքնաթիռում (տեսանյութ)

«Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Բեյրութ չվերթի ուղևորը բջջային հեռախոսով նկարահանել է ինքնաթիռում տեղի ունեցած անկարգությունը։

Որպես պատգամավորի կին ներկայացած ուղևորուհիներից մեկը, ով նաև սպառնացել է իր այդ կարգավիճակով, հյութը լցրել է պատի և իր առջև նստած աղջկա վրա, ում մեղքը միայն այն է եղել, որ բացել է բազկաթոռը։

Մյուս ուղևորները և ավիաընկերության աշխատակիցները փորձել են հանգստացնել բորբոքված կնոջը, ով շարունակել է սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնել։ Ի վերջո, դա նրանց հաջողվել է և թռիչքը շարունակվել է հանգիստ մթնոլորտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը