Լրահոս

24.02.2018 21:33


Կիսաքանդ շինության տանիքում հայտնաբերվել է նռնակ

Կիսաքանդ շինության տանիքում հայտնաբերվել է նռնակ

Փետրվարի 24-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տանիքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման, օպերատիվ խմբերը և ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

Փրկարարները տան բակում գտնվող կիսաքանդ շինության տանիքում հայտնաբերել են F-1 տեսակի ուսումնական նռնակ, որը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը