Աշխարհ

25.02.2018 23:57


«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը (տեսանյութ)

Ավարտվել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգը․ միջազգային ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթող է դարձել Սևակ Խանաղյանը։ Հենց նա կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում՝ իր «Քամի» երգով:։

Համերգին իրենց երգերն են ներկայացրել նաև Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

«Եվրատեսիլ 2018»-ը կկայանա մայիսին Լիսաբոնում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը