Լրահոս

17.03.2018 19:23


Չարբախ-Մասիս ճանապարհին բախվել են Opel Zafira-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր

Չարբախ-Մասիս ճանապարհին բախվել են Opel Zafira-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարբախ-Մասիս ավտոճանապարհի Նորաբաց գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira մակնիշի 35 QR 654 համարանիշի և թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4940 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով չթույլատրելի վայրում փորձել է շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը