Լրահոս

23.03.2018 13:37


Գյումրի բանջարեղենի վաճառքի տաղավար է այրվել

Գյումրի բանջարեղենի վաճառքի տաղավար է այրվել

Մարտի 23-ին, ժամը 06:01-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցում՝ թիվ 32 դպրոցի մոտակայքում, այրվում է բանջարեղենի վաճառքի տաղավար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 08:48-ին:

Ամբողջությամբ այրվել է բանջարեղենի տաղավարը (18 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը