Մեկնաբանություն

Ապրիլ 11, 2018 15:20

Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձած Կարեն Կարապետյանը տարբեր հետագծերով հասան վարչապետի աթոռին:

Տարբեր են նրանց հետագծերը, սակայն նույնը՝ վարչապետությունից հեռացման ճանապարհը:

Երկուսն էլ վարչապետ դարձան հանգամանքների բերումով՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված (Աբրահամյանը տխրահռչակ Տիգրան Սարգսյանից հետո վարչապետ դարձավ որպես Ծառուկյանի խնամի և կոմպրոմիսային ֆիգուր, իսկ Կարապետյանին Մոսկվայից հրավիրեցին «Սասնա ծռերի» գործողություններից հետո, հատկապես որ առիթ էր պետք Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար):

Երկուսն էլ վարչապետության փուլում չհասկացան, որ եթե քաղաքականությամբ չզբաղվեն, ապա այն կզբաղվի իրենցով: Հովիկ Աբրահամյանն այնքան հեռու գնաց, որ հայտարարեց, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, իսկ Կարեն Կարապետյանը հրապարակավ տարանջատվեց քաղաքականությունից՝ հայտարարելով, թե ինքը մենեջեր է:

Երկուսն էլ չհասկացան, որ վարչապետ են դարձել օգտագործվելու համար: Չհասկացան նաև, որ հենց օգտագործման ժամկետն անցնի, ապա իրենց «կուլտուրական» կամ ոչ այնքան «կուլտուրական» ձևով Սերժ Սարգսյանը հեռացնելու է:

Հովիկ Աբրահամյանին թվում էր, որ եթե ինքը անսահման նվիրվածություն ցուցաբերի Սերժ Սարգսյանի նկատմամբ, մասնակցի «բամփոցիին», նպաստի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը, իրեն խելոք պահի ու հեռու մնա քաղաքականությունից, ապա Սերժ Սարգսյանն իրեն կփոխանցի իշխանությունը: Նրա կարծիքով, իշխանությունը, ասենք, հեծանիվ է, որը կարելի է վերցնել ուրիշից ու մի «կռուգ» քշել: Մարդը չի պատկերացնում, որ աշխարհում որևէ մեկը որևէ մեկին իշխանություն չի տալիս: Առավել ևս՝ ավտորիտար համակարգերում: Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Մահ կամ իշխանություն» կարգախոսով (Սարգսյանն անձնական անվտանգության հարցով լուրջ մտահոգություններ ունի և դա հենց այն հիմնական մոտիվացիաներից է, որը նրան ստիպում է կառչած մնալ իշխանական աթոռից): Կույր է պետք լինել դա չտեսնելու համար:

Կարեն Կարապետյանին թվում էր, որ եթե ինքը մի գիշերվա մեջ իրեն և Սամվել Կարապետյանին ենթակա գազավիկներին ու էլեկտրիկներին զոռով լցնի ՀՀԿ, ապա «աչոկ» կհավաքի ու եթե դրան զուգահեռ նաև տնտեսական աճ ապահովի, ապա կմնա վարչապետ ապրիլի 9-ից հետո: Կարապետյանի համոզմամբ՝ թմբուկ նվագելը, գույնզգույն փողկապներ կապելը, «կրասավչիկ» լինելը հերիք է, որպեսզի իրեն թողնեն իշխանության մնա: Իշխանությունը, սակայն, վարձով տրվող ավտոմեքենա չէ, որ փողի դիմաց տան քշելու:

Աբրահամյանն ու Կարապետյանն իրենց հաշվարկներում սխալվեցին, քանզի կուլիսներում հավատացել էին Սերժ Սարգսյանի խոստումներին ու մատները մատներին չէին տվել:

Հիմա երկուսն էլ իրենց «քցված» են զգում, բայց պետք է բացառապես իրենք իրենց մեղադրեն. քաղաքականության մեջ առանց խելք հնարավոր չէ:

Օրինակ՝ հնարավոր չէ չհասկանալ, որ քեզ վարչապետ նշանակելուն պես Բ26-ին կից լրատվամիջոցները՝ «1in.am»-ի գլխավորությամբ, անցնում են հարձակման նույն Բ26-ի հրահանգով: Հնարավոր չէ նաև չհասկանալ, որ եթե Սարգսյանը քեզ նշանակել է ու զուգահեռաբար «փչացնում» է, նշանակում է՝ ժամանակի ընթացքում ձերբազատվելու է: Եթե հասկացել ես ու քայլ չես արել, ուրեմն վախկոտ ես, իսկ եթե չես հասկացել, ուրեմն՝ անխելք: Երկու դեպքում էլ վատ է:

Ինչպե՞ս կարելի է այնքան պարզունակ լինել, որ կուլ տալ մանկական «կտերն» ու հետո նեղանալ, թե բա «քցեցին»: «Քցելը» վատ բան է, բայց «քցվելու» հարցում կա մեղավոր երկու կողմ՝ «քցողն» ու «քցվողը»: Ընդ որում՝ երբ «քցվողը» նախորդ «քցվողների» փորձն աչքի առաջ ունենալով նույն տարբերակով «քցվում» է, ապա դա քաղաքական անգրագիտության ու քաղաքական անմեղսունակության վկայություն է: Իսկ, ինչպես հայտնի է, քաղաքականապես անգրագետներն ու անմեղսունակներն իրավունք չունեն պետական կառավարման համակարգում գտնվելու: Դա քաղաքագիտության օրենք է:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը խոստացել է Կարեն Կարապետյանին, որ նա 1-ին փոխվարչապետի կարգավիճակում փաստացի պահպանելու է իր դիրքերը և մնալու է մինչև 2022 թվական, այսինքն՝ մինչև խորհրդարանական նոր ընտրություններ:

Կարող ենք գրազ գալ, որ Կարապետյանը կերել է այդ «կուտը» ևս և իրեն հանգիստ է զգում: Բայց շտապենք տխրեցնել Կարապետյանին: Բ26-ն իր քարոզչագործիք «1in.am»-ով արդեն անոնսը տվել է, ըստ որի՝ Կարենին հեռացնելու են նաև 1-ին փոխվարչապետի պաշտոնից:

Կարող ենք պնդել, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի դառնալ վարչապետ, ապա նրա դառնալուն պես քարոզչական դաշտում տոտալ «փչացնելու» են Կարապետյանին, որպեսզի ոչնչացնեն նրա հանրային վարկանիշն ամբողջությամբ ու հետո ուղարկեն Հովիկ Աբրահամյանի ուղղությամբ:

Եթե Կարապետյանն ուզում է գոնե պահպանել իր հանրային վարկանիշի վերջին փշրանքները, ապա պետք է իր մեջ ուժ գտնի ու դուրս գա կառավարությունից՝ չհամաձայնելով 1-ին փոխվարչապետի կարգավիճակին: Միևնույն է իրեն հեռացնելու են՝ դրանից առաջ «փչացնելով»: Ավելի լավ է, հետևաբար, ինքը գոնե պաշտոնավարման վերջին օրը քաղաքականությամբ զբաղվի՝ հրաժարվելով մաս կազմել Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն Արցախի հարցով պատրաստվում է հանրաքվե՞ անցկացնել

Փաշինյանն Արցախի հարցով պատրաստվում է հանրաքվե՞ անցկացնել

Հունվար 23, 2019 10:30 Ներկայիս իրավիճակը շատ դրվագներով հիշեցնում է 1997–1998թթ. ներքին ու արտաքին քաղաքական զարգացումները։
Նիկոլ Փաշինյանը՝ Նյուտոնի 1–ին ու 3–րդ օրենքների արանքում

Նիկոլ Փաշինյանը՝ Նյուտոնի 1–ին ու 3–րդ օրենքների արանքում

Հունվար 22, 2019 09:30 Լենայից պետք չէ նեղանալ. նա ակամայից բացահայտել է իրենց իշխանության բուն էությունը, այն է՝ նախորդի իներցիայով շարժվելը։
Գալուստ Սահակյանի «ռեինկարնացիան» (տեսանյութ)

Գալուստ Սահակյանի «ռեինկարնացիան» (տեսանյութ)

Հունվար 22, 2019 00:45 Փաստորեն, «Գալուստ Սահակյան» ոչ թե ծնվում են, այլ դառնում։ Նկատի ունեմ իշխող խմբակցության ղեկավար դառնալը։
Ամուլսարն՝ ընդդեմ վիճակագրության

Ամուլսարն՝ ընդդեմ վիճակագրության

Հունվար 21, 2019 12:35 Ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում ապօրինություններ թույլ չտալու համար, իսկ Փաշինյանն այդ ընթացքում ներդրումային թռիչքներ է արձանագրում ... «Ֆեյսբուքում»:
Փաշինյանի սուպերվարչապետական գայթակղությունը (տեսանյութ)

Փաշինյանի սուպերվարչապետական գայթակղությունը (տեսանյութ)

Հունվար 21, 2019 11:20 Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հիմա ատամներով են պաշտպանում Սերժ Սարգսյանի համար նախատեսված սուպերվարչապետական լիազորությունները:
Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա» (տեսանյութ)

Արամ Սարգսյանի սիլլոգիզմը կամ «Մուտք կա» (տեսանյութ)

Հունվար 21, 2019 10:10 «Ելք» դաշինքի մաս կազմած կուսակցությունները միշտ էլ իշխանությունների մոտ մուտք գտնում են: Գոռում էին՝ «Ելք կա», բայց իրականում առաջնորդվում էին «Մուտք կա» սկզբունքով:
Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Հունվար 19, 2019 13:35 Մենք մի անգամ արդեն պատժել ենք մեկին սուտ խոսքի համար, բայց, չգիտես՝ ինչու, հետևողական չենք այդ հարցում, ու թույլ ենք տալիս, որ նորից մեզ խաբեն:
Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արարատ Միրզոյան. վերադարձ դեպի անցյալ (տեսանյութ)

Հունվար 18, 2019 20:40 Ի՞նչ է սա՝ Հայաստանում հյուսիսկորեական քաղաքական մշակույթի ներդրո՞ւմ, թե՞ բարձր ակնկալիքներով կրեդիտ Նիկոլ Փաշինյանին:
Ի՞նչ սկզբունքով է բանակցում Հայաստանն Արցախի հարցով

Ի՞նչ սկզբունքով է բանակցում Հայաստանն Արցախի հարցով

Հունվար 18, 2019 12:30 «Հայաստանը չի բանակցելու Արցախի հարցով» ձևակերպումից հետո ինտենսիվ բանակցություններ վարելը նշանակում է Ադրբեջանին հանձնել նախաձեռնությունը:
«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

«Թավշյա» երջանկության 3 բանալիները (տեսանյութ)

Հունվար 17, 2019 22:25 Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը տգիտությունն է: Տգիտությունն է ծնում աղքատություն, պետության թուլություն և պարտություն:
Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Դավիթ Անանյանի ուշագրավ արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը (տեսանյութ)

Հունվար 17, 2019 16:30 Դավիթ Անանյանը ակամայից բացահայտել է տնտեսության վրա փաշինյանական պոպուլիզմի բացասական հետևանքները:
Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Հակաիրանական գիծը փաշինյանենց մոտ պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն

Հունվար 16, 2019 21:18 Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս «թավշյա» էքսպերիմենտին:
Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը (տեսանյութ)

Ինչու և ինչից է անհանգստացած Փաշինյանը (տեսանյութ)

Հունվար 16, 2019 12:10 Փաշինյանը նյարդայնանում է, որ իր իշխանության դեմ և՛ փողոցում, և՛ տեղեկատվական դաշտում հիմա կիրառվում է այն նույն տեխնոլոգիան, որը նա կիրառել էր:
Փողոց փակելու լիազորագիրը

Փողոց փակելու լիազորագիրը

Հունվար 16, 2019 00:30 Մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ «քուչա»:
Փախուստ անցյալից (տեսանյութ)

Փախուստ անցյալից (տեսանյութ)

Հունվար 15, 2019 14:05 Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային ԲՀԿ-ական թեկնածուին ԱԺ փոխխոսնակ դարձնելը, այլ ոչ թե ընդամենը ամիսներ առաջ դաշինքային գործընկեր ԼՀԿ-ականի օգտին քվեարկելը:
Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հին Հայաստանի վերջին խորհրդարանը

Հունվար 15, 2019 10:45 Եթե հիշենք, թե ինչեր էին խոսվում «թավշյա» օրերին ու «թավշյա» հարթակներից նախորդ տարվա ապրիլ-մայիսին, ապա կարող ենք ասել, որ այժմ ունենք հակահեղափոխական իշխանություն:
Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Հունվար 14, 2019 17:05 Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում:
Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Հունվար 14, 2019 16:02 Բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:
Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Խորհրդարանական կրկեսը մեկնարկեց (տեսանյութ)

Հունվար 14, 2019 12:30 «Դուխով» Փաշինյանի, օրենսդիր-սեփականատեր Ծառուկյանի ու «կլասիկ» Մարուքյանի ղեկավարած ուժերից ձևավորված խորհրդարանից այլ բան չէր էլ կարող սպասվել:
«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

«Շվոնդերն»՝ ընդդեմ «Լենինի ախռանիկի» (տեսանյութ)

Հունվար 14, 2019 10:35 Արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան կառույցներն, իրոք, աջակցել ու շարունակում են աջակցել Փաշինյանին, բայց դա չի խանգարում ամերիկացիներին «փչացնել» Փաշինյանին: