Կարծիք

22.04.2018 12:33


Նա փաստորեն, ՊԱՏԵՐԱԶՄ հայտարարեց ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Նա փաստորեն, ՊԱՏԵՐԱԶՄ հայտարարեց ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Այսօր առավոտյան կայացած հանդիպումից առաջ դեռևս չնչին հույս էի փայփայում, որ ազգայինն ու պետականը կարող է հրաշքով գերակշռել Ս.Սարգսյանի ընտանեկան ու նեղ կլանային շահերը... Հույս ունեի, որ մեր պետականության վարկանիշը զրոյացրած մարդը, արտաքին աշխարհի կողմից բացահայտ անընդունելի լինելու ու օրըստօրե սեփական հեղինակության վերջին խղճուկ նշույլները փոշիացնելու պայմաններում` իր իսկ շահերից ելնելով կգնա երկխոսության: Սակայն անսահմանափակ լիազորություններով իրեն ՀՀ միանձնյա ղեկավար կարգած անձը այս անգամ էլ անկարող գտնվեց երկխոսության Հայաստանի ժողովրդի մեծամասնության ցանկությունն արտահայտող խաղաղ շարժման ղեկավարի հետ: Նա փաստորեն, ՊԱՏԵՐԱԶՄ հայտարարեց ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ…

Այս պատերազմում նա դատապարտված է պարտության! Այս պատերազմում հաղթելու է ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, արդեն Հաղթել է!

P.S. Իմ պետության հպարտ ու պայքարող քաղաքացիներին կոչ եմ անում չվհատվել ու չընկրկել՝ պայքարը շարունակվելու է…

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը