Կարծիք

27.04.2018 15:32


Խոհեմության կոչ եմ անում Կարեն Կարապետյանին ու իր թիմին (տեսանյութ)

Խոհեմության կոչ եմ անում Կարեն Կարապետյանին ու իր թիմին (տեսանյութ)

Ես անկեղծ ու հույսով խոհեմության կոչ եմ անում Կարեն Կարապետյանին ու իր թիմին։ Լուրջ Հայաստանում ֆունդամենտալ բաներ են փոխվել, որոնց ՀՀԿ-ն, Կարենը և իր թիմը անհաղորդ են։ Ստեղծված իրավիճակում ճանապարհ բացելը և հեռանալը միանշանակ Հայաստանի պետականաշինության ամենակարևոր քայլերից կլինի։

Նման քայլն ուժեղության նշան կլինի։ Լուրջ պատմական հնարավորություն կա չխանգարելու Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը, և դրա համար ճանապարհ բացելը ևս հայրենանվեր գործ է։

Սա մեծ զարթոնք է, մարդկանց մոտ մեծ հույսեր են ստեղծվել, գոյություն ունեցող իշխանությունը չի կարող այդ սպասումներին ադեկվատ որևիցե քայլ կատարել, և մարդիկ պատրաստ են մինչև վերջ կանգնել իրենց հաղթանակի համար։ Լավ կլինի այս իրականությունը ընդունել և կատարել համապատասխան քայլեր։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը