Քաղաքական

01.05.2018 20:45


ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

Այսօր տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստում քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը։ Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաինյանն էր։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարեցին «Ծառուկյան», ՀՅԴ և ԵԼՔ խմբակցությունները, իսկ ՀՀԿ-ն մինչև վերջին պահը չէր հրապարակում իր որոշումը։ Միայն նիստի վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց 45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Վարչապետի ընտրության հարցին ՀՀ ԱԺ-ն կրկին կանդրադառնա 7 օր հետո։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը