Հարցազրույց

Մայիս 30, 2018 00:35

Հայկ Խանումյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է»

Հայկ Խանումյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է»

Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը մեր կայքին տված հարցազրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների ու մասնավորապես ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «գործին»:

-Պարո՛ն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ կապված «գործի» ընթացքը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է դատարանը ժամանակ ձգում և խուսափում արդարացման վճռի կայացումից:

-Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է, տարբեր ատյաններում այդ գործի քննությունը ցույց տվեց, որ Բաբայանին օրվա իշխանություններն ուղղակի ուզում էին տեսնել ճաղերի հետևում: Վճռաբեկ դատարանի ներկայիս պահվածքը, կարծում եմ, պայմանավորված է ինքնուրույն որոշումներ չընդունելու իներցիայով: Մարդիկ մեծամասամբ զանգով են որոշումներ ընդունել, հատկապես քաղաքական հարցերով, և հիմա, երբ վերացել է զանգի ինստիտուտը, չգիտեն՝ ինչպես վարվել: Սակայն, կարծում եմ, այդ անորոշությունը ժամանակի ընթացքում կվերանա:

-Արցախում հետևո՞ւմ են քաղբանտարկյալների և մասնավորապես Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցող գործընթացներին:

-Իհարկե հետևում են: Կոնկրետ Բաբայանի հարցով ամեն օր ինձ տասնյակ մարդիկ են զանգահարում կամ փողոցում հարցնում:

-Արդյոք քաղբանտարկյալների մասով կա՞ն դատարանների վրա ճնշումներ նախորդ կառավարության կամ դատախազության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կառույցները հին Հայաստանի խաղի կանոններով են ձևավորվել և հաշվետու են իրենց նշանակողներին:

-Հնարավոր է՝ նախորդ կառավարիչների կողմից որոշակի ազդեցության լծակներ լինեն դատարանների ու կոնկրետ դատավորների վրա, սակայն ես հակված եմ կարծելու, որ սա հիմնականում նախորդ պատասխանում նկարագրած իներցիայի խնդիր է:

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Օգոստոս 14, 2018 09:11 «Դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։
Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյան. «Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ» (տեսանյութ)

Հուլիս 27, 2018 09:12 Անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին։
Լարվածության աճ կանխատեսվում է աշնանը․ ՊԲ հրամանատար

Լարվածության աճ կանխատեսվում է աշնանը․ ՊԲ հրամանատար

Հուլիս 24, 2018 15:50 Թշնամին ետ է քաշել հիմնական կուտակումները։
Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է

Ռուբեն Հայրապետյան. Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է

Հուլիս 17, 2018 22:52 Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:
Անդրանիկ Թևանյան․ «Սամվել Բաբայանի նման մարդիկ երբեք դուրս չեն գալիս քաղաքականությունից» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Սամվել Բաբայանի նման մարդիկ երբեք դուրս չեն գալիս քաղաքականությունից» (տեսանյութ)

Հունիս 15, 2018 15:35 «Նա շատ ավելի մեծ առաքելություն ունի մեր երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը նպաստելու առումով»։
Հայկ Խանումյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է»

Հայկ Խանումյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը սարքովի է»

Մայիս 30, 2018 00:35 «Երբ վերացել է զանգի ինստիտուտը, դատարանները չգիտեն՝ ինչպես վարվել»:
Անդրանիկ Թևանյան․ «Վճռաբեկ դատարանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության տակ» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Վճռաբեկ դատարանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության տակ» (տեսանյութ)

Մայիս 29, 2018 11:58 Փաստաբան Ավետիս Քալաշյանն էլ որոշ լուրերի հետ կապված փոխանցել է Սամվել Բաբայանի խոսքերը։
Գուրգեն Եղիազարյան. «Սամվել Բաբայանն այսօր ճաղերի հետևում է վրեժխնդրության արդյունքում» (տեսանյութ)

Գուրգեն Եղիազարյան. «Սամվել Բաբայանն այսօր ճաղերի հետևում է վրեժխնդրության արդյունքում» (տեսանյութ)

Մայիս 28, 2018 22:55 «Եթե ժամ առաջ մեր հերոսին ազատ չարձակեն, ապա բողոքի ակցիաները շարունակական կլինեն»:
Անդրիաս Ղուկասյան․ «Սերժ Սարգսյանը շարունակում է ուղղորդել և՛ դատախազներին, և՛ դատավորներին» (տեսանյութ)

Անդրիաս Ղուկասյան․ «Սերժ Սարգսյանը շարունակում է ուղղորդել և՛ դատախազներին, և՛ դատավորներին» (տեսանյութ)

Մայիս 28, 2018 14:18 «Սերժ Սարգսյանն ամբողջությամբ զրկված չէ իր հնարավորություններից»։
Կարո Եղնուկյան. «Դատական համակարգը նախկին իշխանությունների տիրապետության տակ է» (տեսանյութ)

Կարո Եղնուկյան. «Դատական համակարգը նախկին իշխանությունների տիրապետության տակ է» (տեսանյութ)

Մայիս 26, 2018 12:07 «Հիմնադիր խորհրդարանի» անդամը ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է Հայաստանի քաղաքական ներկայի ու ապագայի մասին։
Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա»

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա»

Մայիս 24, 2018 08:58 «Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան»:
Անդրանիկ Թևանյան․ «ՀՀԿ-ն փորձելու է Սերժ Սարգսյանի ստվերային մասնակցությամբ ռեբրենդինգ անել» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «ՀՀԿ-ն փորձելու է Սերժ Սարգսյանի ստվերային մասնակցությամբ ռեբրենդինգ անել» (տեսանյութ)

Մայիս 23, 2018 18:00 «Խոսքի իրավունք» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը։