Քաղաքական

Հունիս 13, 2018 14:28

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լուսինե Սահակյանն ասաց, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու համար, և ներկայացրեց փաստաթուղթը:

Պաշտպանը նաև խնդրեց դատարանին, որպեսզի հաշվի առնի իր պաշտպանյալի առողջական խնդիրները:

Ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը կքննվի այն ժամանակ, երբ կներկայանան պատգամավորները:

Սեդրակ Նազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի, 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1,2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին կետ հատկանիշներով:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Օգոստոս 14, 2018 20:03 Քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Օգոստոս 14, 2018 19:59 «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել ամբողջական և անկողմնակալ քննությունը»։
Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Օգոստոս 14, 2018 17:54 «Համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն էր»։
Ակցիա կառավարության դիմաց. «ՄՄՄ» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Ակցիա կառավարության դիմաց. «ՄՄՄ» ընկերությունը չի վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Օգոստոս 14, 2018 14:24 Ընկերությունն աշխատակիցներին պարտք է 74. 945. 692 դրամ գումար:
«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան

«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան

Օգոստոս 14, 2018 14:00 Անդրադարձել է ասուլիսի տապալմանը։
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը չկայացավ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը չկայացավ (տեսանյութ)

Օգոստոս 14, 2018 12:30 Ընդդեմ ՀՀ 2-րդ նախագահի բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները ներխուժել են ասուլիսի սրահ։
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

Օգոստոս 14, 2018 12:25 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է:
«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Օգոստոս 14, 2018 09:11 «Դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ»։
ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է համարում

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է համարում

Օգոստոս 13, 2018 20:10 Հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց (տեսանյութ)

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց (տեսանյութ)

Օգոստոս 13, 2018 16:20 Բավարարել է պաշտպանների բողոքը և Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է՝ համարելով, որ նա օրենքով անձեռնմխելի է։
Տոնոյանը Շոյգուին է ներկայացրել Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը

Տոնոյանը Շոյգուին է ներկայացրել Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը

Օգոստոս 11, 2018 22:33 Անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ծրագրերին։