Աշխարհ

18.06.2018 08:27


Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

Մենք հիասթափված ենք. Յոահիմ Լյովը` Մեքսիկայից կրած պարտության մասին

Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հիասթափված է Մեքսիկայի հետ խաղի արդյունքից:

«Գերմանիայի համար աննորմալ վիճակ էր, մենք հիասթափված ենք: Մենք հաղթել ենք մեկնարկային նախորդ բոլոր խաղերում: Կարևորը սխալներից ճիշտ վերլուծություն անելն է: Այսքան բարձր մակարդակի ֆուտբոլ չէինք սպասում մեքսիկացիներից: Նրանք հարձակումից անմիջապես պաշտպանության էին անցնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Լյովը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրու աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Մեքսիկայի դեմ: Խաղի 35-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից: «Ացտեկները» հրաշալի գրոհ սկսելով սեփական կիսադաշտում, այն արագ տեղափոխեցին գերմանացիները կիսադաշտ, իսկ Լոզանոն էլ դիպուկ հարվածով գրավեց «բունդեսմքենա»-ի դարպասը:

Գերմանիայի ազգային ընտրանին հաջորդիվ կխաղա Շվեդիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 23-ին:

Այս խորագրի վերջին նյութերը