Լրահոս

19.06.2018 20:08


Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ՊՆ Վիլիսը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ՊՆ Վիլիսը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit մակնիշի 069 ԼV 61 համարանիշի և Վիլիս մակնիշի ՊՆ 0982 Մ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ը եղել են Վիլիսի մեջ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը