Աշխարհ

23.06.2018 13:35


Էրդողանի մրցակցի 3 միլիոնանոց հանրահավաքը Իզմիրում

Էրդողանի մրցակցի 3 միլիոնանոց հանրահավաքը Իզմիրում

Թուրքիայի ծովափնյա Իզմիր քաղաքում մոտ 3մլն մարդ է մասնակցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից նախագահի թեկանծու առաջադրված Մուհարրեմ Ինջեի նախընտրական հանրահավաքին։

Եվս 2․5 մլն մարդ սոցցանցերից է հետևել հանրահավաքին։

Նման մասշտաբի հանրահավաքն անհանգստություն է առաջացրել իշխանամետ լրատվամիջոցների շրջանակներում։

Հանրահավաքը տևել է ավելի քան մեկուկես ժամ:
Աղբյուրը ընդգծում է, որ ի տարբերություն «TRT»-ի` «CNN Turk» և «Haberturk» հեռուստաընկերությունները հեռարձակել են հանրահավաքից որոշ հատվածներ։
Հանրահավաքից հետո Ինջեն սոնցցանցում գրառում է կատարել, որտեղ «TRT»-ի ղեկավարությանը ամոթանք է տվել․ «Ինչ խղճուկ եք դուք, անամոթներ»։
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը