Քաղաքական

06.08.2018 14:43


Վալերի Պողոսյանը պնդում է, որ Արմեն Գևորգյանն իր վրա ճնշում չի գործադրել

Վալերի Պողոսյանը պնդում է, որ Արմեն Գևորգյանն իր վրա ճնշում չի գործադրել

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։

Պողոսյանը հայտարարել է, որ նման բան չկա և դա ՀՔԾ-ի եզրակացությունն է։

«Ես այդպիսի բան չեմ ասել, ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում, դա իրենց գործն է»,-պնդել է Պողոսյանը։ Իսկ հարցին՝ կարելի՞ է նրա ցուցմունքից եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, պատասխանել է. «Կախված է եզրակացնողից։ Մարդ կա՝ կարող է եզրակացնել, մարդ էլ կա՝ կարող է հերքել։ Օրինակ, Արմեն Գևրորգյանը կարող է հերքել։ Եթե Արմեն Գևորգյանը ինձ անձամբ տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի՝ սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել»։

ՍԴ նախկին անդամը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գևրորգյանի հետ երբևէ չի հանդիպել և նրա հետ չի շփվել։

Զրույցի վերջում Պողոսյանը հավելել է. «Քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը