Մեկնաբանություն

Օգոստոս 11, 2018 10:45

Ամուլսարի «ոդիսականը» և կառավարության անելիքը

Ամուլսարի «ոդիսականը» և կառավարության անելիքը

Հայաստանյան միակ տնտեսվարող սուբյեկտը, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում, հայտնվել է փակուղու առջև: Խոսքը «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության մասին է:

Ինչպես հայտնի է, մոտ երկու ամիս է՝ դեպի հանք տանող ճանապարհները փակել են հանքի շահագործման դեմ պայքարողները:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվել: Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ այլ հանքեր կան, որոնք շահագործվում են պահանջվող ստանդարտների ամենակոպիտ խախտումներով, և որոնք գործում են գրեթե 100-տոկոսանոց ստվերային դաշտում, սակայն նրանց դեմ որևէ արշավ չկա:

Թեմայի հետ կապված հարցեր շատ կան, բայց պատասխաններն են քիչ:

«Ոդիսականը»

Ամուլսարի հետ կապված կա երեք կողմ: Կան դեմ արտահայտվողներ, կան կողմ արտահայտվողներ և կա կառավարություն, որը պետք է խնդրին լուծում տա: Հանրությունը տվյալ պարագայում դիտորդի դերում է հայտնվել: Հանրությանը քարոզչական գրոհի են ենթարկել երկու կողմից և այդ աղմուկի մեջ կորել է իրականն ու օբյեկտիվը: Մարդիկ, որպես կանոն, բացասական լուրերն ավելի հեշտ են ընկալում ու մարսում: Ամուլսարի մասով հենց այդ բացասականի վրա է դրված շեշտը, ճիշտ այնպես, ինչպես «Նաիրիտը» և ատոմակայանը փակելու պահանջի փուլում գործում էին Խաչիկ Ստամբուլցյանը և մյուս «էկոլոգիստները»:

Պարզ է, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարողների ճնշող մեծամասնությունն անկեղծ է իր մղումներում: Պարզ է նաև, որ եթե մասնագիտական ապացույցներ ներկայացվեն, որ հանքի շահագործումը վնասելու է Ջերմուկին, տարածքի ջրային ռեսուրսներին ու Սևանա լճին, ապա հանքի շահագործումը պետք է թույլ չտալ: Բայց եթե պարզվի, որ մտահոգություններն անհիմն են, ապա հանքի շահագործում թույլ չտալը կլինի ապօրինություն և կհարվածի Հայաստանի տնտեսությանը, բիզնես դաշտին ու ներդրումային միջավայրին:

Որո՞նք պետք է լինեն կառավարության անելիքները

Այժմ կառավարությունը խումբ է ստեղծել՝ հետագայում որոշում կայացնելու համար՝ արդյոք թույլ տա՞լ ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործում իրականացնել, թե՞ ոչ: Խումբը պետք է պարզի, թե արդյոք բնապահպանական տեսանկյունից կա՞ն ռիսկեր, թե՞ ոչ:

Մեր կարծիքով, կառավարությունը բնապահպանական խնդիրներից զատ պետք է պարզի նաև Ամուլսարի «ոդիսականի» բոլոր ստորջրյա խութերը (մերձամուլսարյան կոռուպցիոն երևույթները) և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակը:

Հանքարդյունաբերությունը մեզ մոտ տնտեսության ամենաստվերային ճյուղերից է, սակայն ուշագրավ է, որ պայքարում են միայն Ամուլսարի հանքի դեմ և դա այն դեպքում, որ «Լիդիան Արմենիա»-ն ոչ միայն ՀՀ հանքարդյունաբերության, այլ ընդհանրապես տնտեսական ամբողջ դաշտի ամենաթափանցիկ տնտեսվարողներից է և գործում է բացառապես միջազգային ստանդարտներով, այլապես չէր կարող միջազգային բորսայական սակարկության հանել իր բաժնետոմսերը և չէր կարող ունենալ այնպիսի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպիսիք են IFC-ն (միջազգային ֆինանսական կորպորացիան) ու EBRD-ն (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը):

Ուշագրավ է նաև այն, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարը սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում («Լիդիան Արմենիա»-ն ստեղծվել է Սերժ Սարգսյանի նախագահությունից առաջ՝ 2005-ին ու կարողացել է սեփական ճանապարհը հարթել ոչ թե նախորդ իշխանության շնորհիվ, այլ ի հեճուկս Սերժ Սարգսյանի ներդրած ջանքերի): Պայքարի ուժգնությունն էլ ուղիղ համեմատական կապի մեջ է եղել ներքաղաքական գործընթացների հետ: Երբ Սերժ Սարգսյանի դիրքերը քաղաքական դաշտում թուլացել են՝ «Լիդիան Արմենիայի» և ընդհանրապես բիզնես դաշտի դեմ պայքարը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրի շրջանակներում թուլացել է: Հենց Սարգսյանի ոտքերը պնդացել են՝ սեփականության վերաբաշխմանը կամ փայ խլելուն միտված գործողությունները ուժգնացել են:

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ է հատկապես Ամուլսարի դեմ կենտրոնացվել բնապահպանների բողոքը: Մեր կարծիքով, այդ հարցի պատասխանը ոչ այնքան բնապահպանական, որքան քաղաքական, իրավական ու հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների մեջ պետք է փնտրել: Թափանցիկություն պետք է լինի բարիկադի երկու կողմի դեպքում: Ահա այս առումով է, որ կառավարությունն իր հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում պետք է մի շարք հարցեր պարզի ու ներկայացնի հանրությանը: Ի վերջո, դա հանքի շահագործման դեմ անկեղծ պայքարի ելածներին էլ պետք է հետաքրքրի:

Մասնավորապես՝

1.Պետք է պարզել, թե ինչո՞ւ է կոնկրետ լրատվամիջոց (Պարադիպլոմասի) ստանձնել «Լիդիան Արմենիայի» դեմ պայքարի ինֆորմացիոն հովանավորի, ավելին՝ շարժիչ ուժի դերը: Արդյոք այդ լրատվամիջոցը կապ ունի՞ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Ովքե՞ր են պղնձամոլիբդենայինի փայատերերը: Կապ ունի՞ այդ լրատվամիջոցը Սերժ Սարգսյանի ու նրա անմիջական շրջապատի հետ: Ինչու՞ են այս հարցում հատկապես ակտիվ Սերժ Սարգսյանին ուղղակի կամ անուղղակի ձևով պատկանող մյուս լրատվամիջոցները:

2.Ովքե՞ր են շահագրգռված Ամուլսարի հանքի դեմ ապատեղեկատվության տարածմամբ, ի՞նչ միջոցներով են նրանք գործում:

3.Որտեղի՞ց ստացված միջոցներով է մինչ այդ անհայտ սփյուռքահայ բարերար ներկայացող Բրոնոզյանը հսկայական գումարներ ծախսել Ամուլսարի դեմ հրապարակումների վրա: Մեր իրավապահ մարմինների համար դժվար չէ պարզել, թե արդյոք այդ գումարները հայաստանյա՞ն ծագում ունեն, թե՞ ոչ:

Այս և նմանատիպ այլ հարցերի պարզումը անհրաժեշտ է ոչ միայն հարությանը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որպեսզի հնարավորինս անկողմնակալ ու կոմպետենտ որոշում կայացվի: Ու որքան շուտ դա արվի, այնքան դրանից կշահի մեր տնտեսությունը:

Հայկ Ուսունց

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Արամ Սարգսյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Արամ Սարգսյանի ակնարկը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2018 12:02 Փաշինյանը քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի և չի էլ կարող ունենալ, քանզի 80-90 տոկոս ձայնի ակնկալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ բոլորին խաղից դուրս թողնելու ծրագիր:
Ոխերիմ գործընկերների «փոխհրաձգությունը»

Ոխերիմ գործընկերների «փոխհրաձգությունը»

Սեպտեմբեր 17, 2018 13:19 Չի բացառվում, որ ԲՀԿ-ՔՊ «փոխհրաձգությունը» տեղափոխվի նաև կուլիսներ և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվեն այնպիսի գործողություններ, ինչպիսին որ պարբերաբար կիրառում էր նախորդ իշխանությունը:
Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Սեպտեմբեր 14, 2018 14:10 Փաշինյանը շատ լավ ճանաչում է իր ընտրազանգվածին և դրա համար չի խուսափում սև-սպիտակային հռետորաբանությունից, քանզի դա իր միակ շանսն է տեսնում:
Ի՞նչ է սպասվում «Ելք»-ում

Ի՞նչ է սպասվում «Ելք»-ում

Սեպտեմբեր 11, 2018 11:32 Ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացնեն «սևերի» ցուցակը, որպեսզի խնդիրներ չառաջանան և մարդիկ հստակ իմանան, թե ովքեր են սև, ովքեր՝ սպիտակ, ովքեր՝ անգույն:
Ինչո՞ւ է «դեղին» մամուլին  անհանգստացնում   Սամվել  Բաբայանի գործոնը

Ինչո՞ւ է «դեղին» մամուլին անհանգստացնում Սամվել Բաբայանի գործոնը

Սեպտեմբեր 05, 2018 14:25 Մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը «թունդ հակահեղափոխական», իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխական» դարձած կայքերից մեկը ...
Ամուլսարի «ոդիսականը» և կառավարության անելիքը

Ամուլսարի «ոդիսականը» և կառավարության անելիքը

Օգոստոս 11, 2018 10:45 Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում պետք է մի շարք հարցեր պարզի ու ներկայացնի հանրությանը:
Գովազդային դադար - 2 (տեսանյութ)

Գովազդային դադար - 2 (տեսանյութ)

Օգոստոս 07, 2018 10:50 Սերժ Սարգսյանը վարչապետի աթոռին մի քանի օր մնաց ու հետո մերժվեց, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ սերժիզմը մերժելու համար (չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել):
Հայաստանի «ֆոնդային» անկումը

Հայաստանի «ֆոնդային» անկումը

Օգոստոս 06, 2018 21:09 Ցանկացած որոշման դեպքում պատասխանատվությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական «փոխհրաձգությունը»

Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական «փոխհրաձգությունը»

Օգոստոս 03, 2018 14:20 ՌԴ-ն իրավունք չունի միջամտել ՀՀ ներքին գործերին ու չի միջամտում, բայց ՀՀ-ն պետք է «քթածակություն» դրսևորի որոշ հարցերում ու իրեն համասեփականատեր զգա:
Պանդորայի արկղը և «մարդասիրական» գիլյոտինը

Պանդորայի արկղը և «մարդասիրական» գիլյոտինը

Օգոստոս 03, 2018 12:20 «Գլուխների» մասով բավարարվում է հոգեկանը, իսկ էքսպոպրիացիայի մասով՝ ստամոքսայինը:
«Մարտի 1»-ի թիվ մեկ պատասխանատուն և շահառուն

«Մարտի 1»-ի թիվ մեկ պատասխանատուն և շահառուն

Օգոստոս 01, 2018 17:25 Ով ինչ ցանում է, այն էլ հնձում է։
Ի՞նչ է կատարվում Ամուլսարում

Ի՞նչ է կատարվում Ամուլսարում

Օգոստոս 01, 2018 16:30 Կառավարությունը պետք է քայլ անի ու որոշում կայացնի։ Մասնագիտական ու քաղաքական որոշում։
Սերժ Սարգսյանը կվերադառնա՞ Հայաստան

Սերժ Սարգսյանը կվերադառնա՞ Հայաստան

Հուլիս 30, 2018 22:55 Սերժ Սարգսյանը միշտ էլ «փախած» է լինում ֆորսմաժորային կամ ոչ ստանդարտ իրավիճակներում:
Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Հունիս 20, 2018 20:00 Սերժ Սարգսյանն իր կապիտալի նախնական կուտակումն սկսել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու ըստ լավատեղյակների՝ մանվելություն արել:
«Գովազդային» դադար (տեսանյութ)

«Գովազդային» դադար (տեսանյութ)

Մայիս 06, 2018 10:19 Մինչ հեղափոխական գործընթացում «գովազդային» ընդմիջում է հայտարարված ...
ՀՀԿ-ի գերեզմանափորը

ՀՀԿ-ի գերեզմանափորը

Մայիս 04, 2018 12:50 Սերժ Սարգսյանի մուտքը ՀՀԿ նշանավորվել էր պետական ապարատի ու կիսաքրեական տարրերի «ամուսնությամբ»:
Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Ապրիլ 30, 2018 11:15 ՀՀԿ-ականները դարձան գլխավոր ծաղրածուներ կամ էլ՝ «Նա անփոխարինելի է» նախադասությունը կրկնող թութակներ:
Հեղափոխական տրամաբանություն

Հեղափոխական տրամաբանություն

Ապրիլ 25, 2018 11:10 Հեղափոխության հաղթանակը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նրա ողջ շրջապատի, այսինքն՝ ՀՀԿ-ի, շմայսերի, սաքուլիկների, գագիկհարությունյանների և մյուս օդիոզ ու «թթված» դեմքերի հեռացում:
Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Ապրիլ 24, 2018 11:05 Սերժը գնաց, բայց ՀՀԿ-ն մնաց: Մնաց նաև ապագա իշխանության կոնֆիգուրացիայի հարցը:
Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ապրիլ 23, 2018 15:30 Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ չհեռանալու տարբերակ չունի: Նա ԴԵՌ ունի ընտրության հնարավորություն՝ հեռանալու ձևի ընտրության հնարավորություն: