Քաղաքական

14.08.2018 12:25


ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Յուրի Խաչատուրովի ՌԴ քաղաքացիության մասին տեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս պահին տեղեկություններ չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին: News.am-ը հայտնում է, որ օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին ներկայացնել Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշեց, որ ներկայումս չունի այդպիսի տեղեկություն եւ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել:

Մեկնաբանելով լրագրողների խնդրանքը մեկնաբանել ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովի հետ կապված իրավիճակը խնդրահարույց է անվանել, Աննա Նաղդալյանը նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ ընթացող գործընթացը շարունակվում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը ձգտում էր անջատել ներքին իրավական գործընթացները ՀԱՊԿ-ից եւ ապահովել կազմակերպության անխափան գործունեությունը: «Մնացած քայլերը կքննարկվեն կազմակերպության շրջանակներույմ տարբեր մակարդակներով, պայմանավորվածությունները կներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանն ու հաստատմանը»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը