Լրահոս

14.08.2018 18:43


Վրաերթի են ենթարկվել 25-ամյա, 5-ամյա, 12-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 25-ամյա, 5-ամյա, 12-ամյա քաղաքացիներ

Օգոստոսի 13-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 13-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...

Օգոստոսի 13-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի. տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը