Աշխարհ

Սեպտեմբեր 13, 2018 19:58

Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել (լուսանկար)

Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել (լուսանկար)

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական օդային նավատորմում։

2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և 2015թ․ վերադարձվել Կատարի Էմիրությանը։ Սովորաբար 400 տեղանոց ինքնաթիռը վերակահավորվելուց հետո 76 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 18 հոգուց։ Ինքաթիռում կան նիստերի դահլիճներ, ննջասենյակներ, հիվանդանոց։ Երեք տարվա ընթացքում ինքնաթիռը ընդամենը 200 թռիչք ու վայրէջք է կատարել, կատարված թռիչքի ընդհանուր տևողությունը 436 ժամ է։

Նշվում է, որ ինքնաթիռի վաճառքի արժեքը գնահատվել է 400 մլն դոլար։ Սակայն երբ ինքնաթիռով հետաքրքրվել է Էրդողանը, Կատարի շեյխը որոշել է այն նվիրել Թուրքիայի նախագահին։

Ինքնաթիռի անձնակազմը արդեն իսկ ընտրվել և անհրաժեշտ վերապատրաստում է անցել օգոստոսին։

Հավելենք նաև, որ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Թաշչըերը հարցում է ուղղել Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային՝ խնդրելով պարզաբանել, արդյոք ինքնաթիռը գնվել է, որքան է վճարվել Կատարին այդ ինքնաթիռի համար, այս ինքնաթիռի ձեռքբերումից հետո արդյոք նախագահի մյուս անձնական ինքնաթիռներից որևէ մեկը կվաճառվի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը

Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Ապրիլ 25, 2019 20:15 Ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի հարցը։
Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Ապրիլ 25, 2019 19:45 Քանդվում են տեղացիների տներ ու զեյթունի այգիներ:
Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել

Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել

Ապրիլ 25, 2019 19:06 Օրենսդիրները հավանություն են տվել նախաձեռնությանը։
Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել

Ապրիլ 25, 2019 17:15 Կոչ է արել միջազգային հանրությանը չլռել:
Կիմ Չեն Ընը Պուտինին կորեական թուր է նվիրել (տեսանյութ)

Կիմ Չեն Ընը Պուտինին կորեական թուր է նվիրել (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 17:00 Պուտինից էլ բաժակների հավաքածու է ստացել։
Սահակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»

Սահակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»

Ապրիլ 25, 2019 10:47 Ռուսաստանի նախագահը «դա երբեք չի գնահատի»:
Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոն

Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոն

Ապրիլ 25, 2019 10:36 Գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը

Ապրիլ 25, 2019 10:16 «Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է»,-ասվում է հաղորդագրությունում։
Մակրոնը զանգահարել է Զելենսկուն, սակայն զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (տեսանյութ)

Մակրոնը զանգահարել է Զելենսկուն, սակայն զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 08:52 Ցանկացել է շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Արսենալին». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Վուլվերհեմփթոնը» հաղթեց «Արսենալին». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ապրիլ 25, 2019 07:11 Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 58-րդ րոպեին:
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին

Ապրիլ 24, 2019 19:04 Շատերի ճակատագրերը հենց այս որբանոցները «գրեցին»:
Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 15:15 Մի կողմից վիրահայերի բողոքի ցույցն էր, մյուս կողմից՝ դեսպանատան տոնական միջոցառումը: