Աշխարհ

29.09.2018 19:56


«Արսենալը» հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

«Արսենալը» հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդի» դարպասը:

Հանդիպման հաշիվը բացվեց 81-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց Կրեյգ Կետկարտը: 2 րոպե անց Ալեքսանդր Լակազետի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Մեսութ Օզիլը:

«Զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը