Աշխարհ

01.10.2018 14:02


Մակրոնին ծաղրի են ենթարկել սևամորթ տղամարդկանց հետ լուսանկարների համար

Մակրոնին ծաղրի են ենթարկել սևամորթ տղամարդկանց հետ լուսանկարների համար

Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության Է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Ֆրանսիան»:

Սկանդալային լուսանկարները արվել Էին Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզի նախագահի ուղեւորության ժամանակ, կղզի, որն անցյալ տարի տուժել Էր «Իրմա» փոթորկից: Առավել լայն արձագանք Է գտել Մակրոնի լուսանկարների շարքը կիսով չափ մերկ սեւամորթ երիտասարդների հետ: Այդ լուսանկարներից մեկում նրանցից մեկը միջնամատ Է ցույց տվել տեսախցիկի առջեւ: Այլ լուսանկարում Մակրոնը զրուցում Է մեկ ուրիշ երիտասարդի հետ: Ինչպես պարզ Է դառնում դրան կից գրությունից, տղամարդը Ֆրանսիայի նախագահին պատմում Է, որ ինքն առաջ գող Է եղել եւ միայն վերջերս Է դուրս եկել բանտից:

Ի պատասխան Մակրոնը նրան խորհուրդ Է տվել մոռանալ իր անցյալը եւ օգնել կղզու վերականգնմանը: Սոցցանցերի օգտատերերի արձագանքն իրեն սպասեցնել չի տվել: «Ինչն ինձ զարմացնում Է այդ լուսանկարում, այն Է, որ Մակրոնը ի պահանջել, որ այդ երկու երիտասարդները հագնվեին պատշաճ կերպով: Նա մի ամբողջ երկրի նախագահն Է եւ պետք Է ընդունվեր որոշակի հարգանքով»,-մասնավորապես, վրդովմունք Է հայտնում Gabriel Robin-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере

Այս խորագրի վերջին նյութերը