Աշխարհ

02.10.2018 07:45


Ադրբեջանը պատրաստվում է ռազմանավեր կառուցել թուրքական ընկերության հետ

Ադրբեջանը պատրաստվում է ռազմանավեր կառուցել թուրքական ընկերության հետ

Թուրքական նավաշինական «Dearsan» գործարանը և Ադրբեջանի ռազմածովային ուժերը նախատեսում են միասին կառուցել 4 ռազմանավ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ մեջբերելով թուրքական ընկերության ծովային ծրագրերի մենեջեր Սերվեթ Բիլգինի հայտարարությունը։

Ըստ աղբյուրի՝ Բիլգինը հայտարարել է, որ իրենք արդեն բանակցել են Ադրբեջանի ղեկավարության հետ և նրանց ներկայացվել է 4 նախագիծ։

«Բացի այդ, այս հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ։ Եթե համաձայնեն, ապա մենք կսկսենք Ադրբեջանում համատեղ կառուցել նավեր․․․Ծրագիրը արդեն ներկայացվել է Ադրբեջանի ՊՆ-ին: Ինչպես նաև մենք համագործակցության առաջարկ ենք արել Բաքվի նավաշինական գործարանին։ Բոլոր նավերը կկառուցվեն Ադրբեջանում»,-ավելացրել է Բիլգինը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը