Աշխարհ

07.10.2018 17:26


«Արսենալ»-ը ջախջախեց «Ֆուլհեմ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալ»-ը ջախջախեց «Ֆուլհեմ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյորընկալվելով «Ֆուլհեմ»-ին հաղթեց խոշոր հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի 29-րդ րոպեին հադիպման հաշիվը «զինագործների» կազմում բացեց Լակազեթը: Վերջինս նաև դուբլ ձևակերպեց արդեն երկրորդ կեսի 49-րդ րոպեին: «Արսենալ»-ի կազմում 3-րդ գոլը գեղեցիկ գրոհից հետո եզրափակեց Ռեմզին, իսկ 79-րդ և 90-րդ րոպեներին աչքի ընկավ Օբամեյանգը: «Ֆուլհեմ»-«Արսենալ» 1:5:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն բարձրացավ մրցաշարային աղյուսակում և հիմա 3-րդ տեղում է:

Այս խորագրի վերջին նյութերը