Աշխարհ

Հոկտեմբեր 12, 2018 13:56

Բաքուն Երևանին կոչ է անում «մասնակցել կառուցողական բանակցություններին»

Բաքուն Երևանին կոչ է անում «մասնակցել կառուցողական բանակցություններին»

«Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն ժողովրդավար է համարում և խոսում խաղաղության մասին, այդ դեպքում նրանք պետք է գործեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան և պայմաններ ստեղծեն ադրբեջանական բնակչության՝ իրենց տները վերադառնալու համար, ինչպես նաև դուրս բերեն զորքը Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից»,-ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «մասնակցել կառուցողական բանակցություններին՝ ուղղված հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելուն և կարճ ժամկետներում Ադրբեջանի «օկուպացված» տարածքները ազատագրելուն»:

«Քանի դեռ այդ ամենը չի արվել, Հայաստանի ղեկավարության՝ խաղաղ բանակցությունների առաջմղման մասին բոլոր հայտարարությունները մնում են պարզապես բառեր»,-պնդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

«Էրդողանի համար  սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

«Էրդողանի համար սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

Հունիս 25, 2019 20:52 Ամոթալի պարտություն Ստամբուլում։
Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Հունիս 25, 2019 19:20 ԱՄՆ-ի և շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ։
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Հունիս 25, 2019 18:55 Հունիսի 28-29-ը՝ Ճապոնիայում։
Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Հունիս 25, 2019 12:32 Եթե ներկայացված պահանջները չբավարարվեն, ավելի մասշտաբային կդառնան:
Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Հունիս 25, 2019 09:00 Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան:
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: