Լրահոս

19.10.2018 12:17


Երևանում 46-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բանակից զորացրված 22-ամյա հետիոտնին

Երևանում 46-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բանակից զորացրված 22-ամյա հետիոտնին

Երեկ, հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 46-ամյա Արմենակ Հովհաննիսյանը Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 19-ին առավոտյան 07։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանություն տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչ Ա․ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած Ա․ Թերմելյանը նոր էր զորացրվել զինծառայությունից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը