Քաղաքական

Հոկտեմբեր 20, 2018 10:40

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ամերիկյան The National Interest պարբերականի թղթակից Վես Մարտինը գրում է, որ ի տարբերություն արևմտամետ Վրաստանի՝ Հայաստանի հետ հեշտ չի լինելու:

Հեղինակը նշում է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամում՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու պատճառով:

Միևնույն ժամանակ Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից:

-Իրական ժողովրդավարության հիմնական ցուցիչներից մեկն է՝ իշխանության խաղաղ հանձնումը մեկ վարչակազմից մյուսին, Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է այն բանի համար, որ վերջնականապես մոտենա ամբոխավարության ու ոչնչացնի քաղաքական ընդդիմությունը,-գրում է հեղինակը:

RTS1PLG3

Փաշինյանն օգտագործում է իրավապահ մարմինները քաղաքական թշնամիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եւ նրա առաջին թիրախը եղավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վտանգավորը, սակայն այն չէ, որ նա ճնշում է գործադրում Քոչարյանի վրա, բայց և այն, որ «Իմ քայլը» դաշինքի պոպուլյար լինելու շնորհիվ կարող է բացարձակ մեծամասնություն վերցնել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:

-Նրան չկանգնեցնելու դեպքում, Փաշինյանը կարող է խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում և տարածաշրջանը տանել ավելի մեծ ապակայունացման,-գրում է հեղինակը:

Մարտինը նաև հավելում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։