Աշխարհ

27.10.2018 11:10


Պուտինը կատակել է, երբ նախագահի աթոռին նստել է Կոմարովան (տեսանյութ)

Պուտինը կատակել է, երբ նախագահի աթոռին նստել է Կոմարովան (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հումորով է արձագանքել անհարմար իրավիճակին, որ ստեղծվել է իր և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կոմարովայի հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Մարզի ղեկավարը սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված աթոռին։ Պուտինը ոչ միայն չի խնդրել փոխել տեղերը, այլև թուղթն ու գրիչը իր կողմ է քաշել ու կատակել. «Սա էլ է լավ տեղ»։

Պուտինը Խանտի Մանսիյսկ է մեկնել երեկ` ազգամիջյան հարաբերությունների խորհդրի նիստին մասնակցելու։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը