Աշխարհ

28.10.2018 09:51


Ըմբշամարտի ԱԱ. Շահինյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԱԱ. Շահինյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ է մտել 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը: Սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:

Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6:1 հաշվով:

Գոտեմարտի վերջում Աբասովն այլևս չէր պայքարում`սկսելով արտասվել զայրույթից:

Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և այս մրցաշարում մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը:

Երեկ բրոնզե մեդալ էր նվաճել նաև 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը