Հարցազրույց

Նոյեմբեր 08, 2018 08:11

«Նախատեսում եմ լինել նաև հայերի ձայնը Վաշինգտոնում»՝ նորընտիր կոնգրեսական (տեսանյութ)

«Նախատեսում եմ լինել նաև հայերի ձայնը Վաշինգտոնում»՝ նորընտիր կոնգրեսական (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ

-Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը:

-Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգտոնը բեւեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ, ով միշտ փորձել է միավորել մարդկանց՝ հանուն լուրջ խնդիրների կարգավորման: Եվ այս շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ առողջապահություն, աշխատատեղեր, տնտեսություն: Ես ցանկանում եմ աշխատել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք անհանգստացնում են այս շրջանի աշխատավոր մարդկանց:

-Արդյո՞ք քաղաքական պայքարը բարդ է ընթանում: Երբեմն այն հատկապես բարդ է թեկնածուի ընտանիքի համար:

-Կարծում եմ, երբեմն մարդկանց հետ են մղում թեկնածությունն առաջադրելուց հետո ծագող հնարավոր դժվարությունները: Թեկնածուի կյանքը մանրազնին քննության է ենթարկվում: Այս վախը նաեւ զերծ է պահում բազմաթիվ կարող մարդկանց իրենց թեկնածությունն առաջադրելուց, իսկ իմ պատկերացմամբ, եթե մենք ցանկանում ենք երբեւէ բարելավել այս երկիրը, ապա մեզ անհրաժեշտ է, որ արժանի մարդիկ առաջադրվեն ընտրություններին:

Հավանաբար, ընտրական պայքարի առավել բարդ հանգամանքը ընտանիքից հեռու գտնվելն է: Ես ունեմ 11-ամյա որդի եւ 8-ամյա դուստր, եւ ես ու կինս որոշում կայացրեցինք երեխաներին մասնակից դարձնել այս գործընթացին, տանել մեզ հետ միջոցառումների: Նրանց դուր է գալիս քարոզարշավը, իսկ ես հնարավորություն ունեմ նրանց հետ ժամանակ անցկացնել:

-Ձեր հայկական արմատների վերաբերյալ: Կարո՞ղ եք պատմել այդ մասին: Որքան տեղյակ եմ, մայրական կողմից եք հայ:

-Իմ տատիկը... եւ նրա ընտանիքը Եդեսիայից էին եւ Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:

Հայկական արմատները իմ անցյալի շատ կարեւոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետեւ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, եւ այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, եւ այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների:

-Հայ համայնքը ձեզ աջակցություն ցուցաբերել է: Արդյոք նախատեսո՞ւմ եք աշխատել Ամերիկայի հայերի հետ:

-Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգտոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարեւոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ եւ լինել հայերի ձայնը Վաշինգտոնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի պատգամավոր թիմակիցը հերքում է արագաչափերը Սաշիկին պատկանելու լուրը

Փաշինյանի պատգամավոր թիմակիցը հերքում է արագաչափերը Սաշիկին պատկանելու լուրը

Հունվար 23, 2019 11:42 «Պետության սեփականությունն է շատ վաղուց»։
Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան

Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս. Միքայել Մինասյան

Հունվար 18, 2019 08:51 «Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն»:
«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան

Հունվար 11, 2019 12:46 Քաղաքական հետապնդումն իրականացվում է անթաքույց ու կոպիտ ձևերով։
«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի հասցեատերը ոչ միայն Քոչարյանն է, այլև Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 28, 2018 20:11 «Աբսուրդ է Քոչարյանի դեմ մեղադրանքը, դա քաղաքական պատվեր է Փաշինյանի կողմից»։
Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Դեկտեմբեր 13, 2018 21:13 «Ամբողջ այս գործընթացներն ուղղորդված են»։
Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դատավորի վրա բիրտ ճնշում է եղել. դատավոր Ալեքսանդր Ազարյան

Դեկտեմբեր 08, 2018 10:29 Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո՛, ճնշում է եղել։
«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան

Դեկտեմբեր 07, 2018 12:24 «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

Դեկտեմբեր 05, 2018 15:55 «Նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք է եղել»։
Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Կրկնվում է այն պրակտիկան, ինչ ՀՀԿ-ի ժամանակ էր. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Նոյեմբեր 22, 2018 13:16 Վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում։
Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Մտածող ընտրողը շատ ծանր կացության մեջ է հայտնվելու․ Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 21, 2018 09:54 Պայքարը ընդամենը իշխանության լծակներին տիրանալու համար է։
Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Երվանդ Բոզոյան. «Հին  մեթոդներով նոր  Հայաստան  կառուցելը  ոչ  միայն  անպատվաբեր է, այլև  վտանգավոր»

Նոյեմբեր 14, 2018 16:11 «Սամվել Մայրապետյանի հանդեպ խտրական վերաբերմունք կա»:
Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նիկոլայ Սվանիձեն հարցազրույց է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Նոյեմբեր 12, 2018 17:12 Խոսել են Հայաստանից և Ղարաբաղից։
Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Ռոբերտ Քոչարյան․ «Իշխանության մենաշնորհը հանգեցնում է լճացման և բարոյազրկման»

Հոկտեմբեր 29, 2018 13:32 «Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ»։