Աշխարհ

08.11.2018 18:50


Մոսկվայում վերելակում կնոջ դաժան սպանության գործով Ադրբեջանի նախկին ոստիկանի են ձերբակալել

Մոսկվայում վերելակում կնոջ դաժան սպանության գործով Ադրբեջանի նախկին ոստիկանի են ձերբակալել

ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի հարավ-արեւմուտքում վերելակում կնոջ դաժան սպանության մեջ կասկածյալին, նա Ադրբեջանի ոստիկանության նախկին աշխատակից Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:

«Զնամենսկիե սադկի փողոցի վերելակում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել Է Ադրբեջանի քաղաքացի՝ ծնված 1991 թվականին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել Է, որ ձերբակալվածը ոստիկանության նախկին աշխատակից Է, իր հայրենիքում աշխատել Է ներքին գործերի մարմիններում: «Հայտնի Է, որ ավելի վաղ նա արդեն կատարել Է մի քանի կողոպուտ, հիմնականում Չերտանովոյի շրջանում»,-հավելել Է աղբյուրը: Նոյեմբերի 6-ի երեկոյան Զնամենսկիե սադկի փողոցի շենքի բնակիչները վերելակում գտել են իրենց հարեւանուհու՝ ծնված1966 թվականին, մարմինը:

Զննության ժամանակ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են դանակի տասից ավելի վերքեր: Ռուսաստանի մայրաքաղաքի քննիչներն սպանության վերաբերյալ քրեական գործ են հարուցել:

Այս խորագրի վերջին նյութերը