Մեկնաբանություն

Նոյեմբեր 24, 2018 10:45

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը-2

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը-2

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ մի քանի օր կա, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է:

Նա մարզեր է այցելում, հավաքներ կազմակերպում, նախընտրական տրամաբանությամբ հանդիպումներ ունենում, Երևանում երթ է կազմակերպում: Մի խոսքով, վարչական ռեսուրսն ու պետբյուջեն ամբողջովին օգտագործվում է «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Փաշինյանն արդեն ամբողջ մայրաքաղաքը (ենթադրաբար նաև մարզերը) պատել է իր գովազդային վահանակներով:

Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է: Նա նախ շտապեց և հաջորդ տարվա մայիսի փոխարեն այս տարվա դեկտեմբերին նշանակեց ԱԺ արտահերթ ընտրությունները: Հիմա էլ շտապում է ու քարոզչությունն սկսում ժամկետից շուտ՝ օրենքի խախտմամբ:

Թե ինչու է շտապում Փաշինյանը, ինքը կիմանա:

Մարդն ընդհանրապես շտապում է, երբ հետևից ընկած են լինում, երբ վախենում է չհասցնել կամ չհասնել, և երբ չշտապելը մահվանը հավասար բան է:

Տվյալ դեպքում Փաշինյանը շտապում է, քանզի շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում: Ճիշտ է, էյֆորիան վերջնականապես կանցնի միայն դեկտեմբերի 9-ից հետո, բայց արդեն իսկ նկատվում է, որ մարդիկ սկսել են կասկածել ու հարցեր տալ: Դա նշանակում է, որ վտանգված է 80 և ավելի տոկոս «խփելու» գործընթացը: Դրա համար էլ շտապում է Փաշինյանը:

Ուշագրավն այն է, որ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը «չի նկատում» Փաշինյանի շտապողականությունը և արդարացնում է նրա քայլերն այնպես, ինչպես մի ժամանակ արդարացնում ու ճիշտ էր համարում Սերժ Սարգսյանի բոլոր արածները:

Նախորդ իշխանության թիմից երկու հոգի առանձնահատուկ աչքի ընկան այս ընթացքում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երկուսն էլ այնպես ադապտացվեցին նոր իրավիճակին, որ վաղը եթե, ֆաշիստները կամ, ասենք, թուրքերը գրավեն իշխանությունը, կարելի է չկասկածել, որ սրանք նույն էնտուզիազմով կծառայեն նաև նրանց: Ահա այդպիսի «սորտ» են դրանք, բայց պետք չէ բարդույթավորվել ու մտածել, որ միայն հայ ժողովրդի մեջ կան այսպիսի քամելեոններ:

Արթուրդավթյաններ և տիգրանմուկուչյաններ կան բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ: Նրանք նկատելի չեն հանդարտ իրավիճակներում, իսկ ահա հեղափոխական ժամանակահատվածում կեղտը ջրի երես է բարձրանում: Հիմա այդ փուլում ենք, բայց դա երկար չի տևի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։
«Հեռախոսային արդարադատությունը» և Փաշինյանի ԳասպարԻավարի «լողը» (տեսանյութ)

«Հեռախոսային արդարադատությունը» և Փաշինյանի ԳասպարԻավարի «լողը» (տեսանյութ)

Մայիս 14, 2019 15:45 Լևոնը մերժվել է 3 անգամ՝ 1996-ին, 1998-ին և 2008-ին: Կմերժվի նաև 4-րդ անգամ: Այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով:
Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Մայիս 14, 2019 11:35 Նիկոլենք ուղղորդում էին այգու շինարարության դեմ վանդալիզմը, քանզի թատրոնն իրենց աթոռային հաշվարկների մեջ էր մտնում։
Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Երբ կոնֆլիկտի կողմերից մեկը դատում է մյուսին

Մայիս 13, 2019 21:15 Հետհեղափոխական «թավշյա» դատաիրավական համակարգի համար Սահմանադրությունը, ՍԴ որոշումները, օրենքները ոչինչ են, Նիկոլի ասածը և ուզածը`ամեն ինչ։
Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Ի՞նչն է միավորում սորոսականներին և «ծռերին» (տեսանյութ)

Մայիս 13, 2019 12:50 Սորոսականներին «ծռերի» հետ շատ բան է միավորում։
Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Մայիս 11, 2019 16:55 Ե՞րբ, ո՞ր պահին, ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով է վերականգնվել «չարամտորեն տապալված» այդ կարգը։
Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Նիկոլալևոնական իշխանության թշվառությունը (տեսանյութ)

Մայիս 11, 2019 14:50 «Իզմեր», կայուն սկզբունքներ ու պատկերացումներ չունեցող Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, ընկել է Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ:
Թողե՛ք աշխատենք

Թողե՛ք աշխատենք

Մայիս 11, 2019 10:50 Ինչքան մեծանում է հեղափոխական թմբիրից դուրս եկող և իրականությանը բաց աչքերով նայող քաղաքացիների զանգվածը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Փաշինյանի հռետորաբանությունը։
«Տնտեսական հեղափոխության» բենզինը

«Տնտեսական հեղափոխության» բենզինը

Մայիս 10, 2019 10:25 Կառավարությունը լավ բաներն իրեն է վերագրում, իսկ վատերը՝ դուրս գրում հակահեղափոխության վրա։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։
Ռեպորտաժ վեցերորդ հիվանդասենյակից

Ռեպորտաժ վեցերորդ հիվանդասենյակից

Մայիս 10, 2019 00:43 Ցիտատներ Նիկոլ-վարչապետի ուղիղ խոսքից` առանց մեկնաբանությունների:
Փաշինյանի ինքնագնահատականի և լիքը բերանով ծամելու մասին (տեսանյութ)

Փաշինյանի ինքնագնահատականի և լիքը բերանով ծամելու մասին (տեսանյութ)

Մայիս 09, 2019 15:35 Փաշինյանը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։ Բերանից արտանետած խոսքը հետ դառնալու և նետողին հարվածելու հատկություն ունի։
Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Մայիս 09, 2019 13:40 Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, բայց վարչապետ չդարձավ։
Փաշինյանը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին

Փաշինյանը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին

Մայիս 08, 2019 17:20 Փորձում է ցույց տալ, որ վերելակային դիվանագիտությունն արդյունավետ է, պարզապես կարող է Արցախի «հակահեղափոխական» իշխանությունը ձգտի քար նետել այդ վերելակի մեջ։