Լրահոս

27.11.2018 13:17


Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota Altezza»-ն և «Kia Sorento»-ն. կան տուժածներ

Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota Altezza»-ն և «Kia Sorento»-ն. կան տուժածներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Altezza» (վարորդը՝ Ա. Ա.) և «Kia Sorento» մակնիշերի (վարորդը` Դ. Ա., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները, այնուհետև «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ա. Ա.-ն (ծնված 1987 թ.), Հ. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1975 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Հ. Հ.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Դ. և Ա. Ա.-երը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը