Աշխարհ

Դեկտեմբեր 01, 2018 10:53

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն. «Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:

«Երկար ժամանակ է ինչ հետևում եմ Սրբուկի գործունեությանը, նախագծերից մեկի ժամանակ միասին ենք աշխատել: Կարող եմ առանձնացնել նրա աշխատասիրությունն ու յուրօրինակ էներգետիկան, որոնք եվրատեսիլում լավ արդյունքի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից են»,-նշեց պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական “The Voice” նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:

«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,-հավելեց Սրբուկը:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են՝

  • երգը չպետք է գերազանցի 3 րոպեն,
  • երգը պետք հրապարակված չլինի մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 1-ը,
  • երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել,
  • երգը կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն,
  • երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը: Նամակին կից անհրաժեշտ է ներկայացնել երգի (և խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը և Ձեր կոնտակտային տվյալները:

Հարցերի դեպքում կարող եք գրել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը: Այն կանցկացվի «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող երկրում՝ Իսրայելում:

Հանրային հեռուստաընկերության
հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը (տեսանյութ)

Պորոշենկո-Զելենսկի հեռուստաբանավեճը (տեսանյութ)

Ապրիլ 19, 2019 20:30 Աննախադեպ իրադարձություն Ուկրաինայի համար։
Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո

Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո

Ապրիլ 19, 2019 18:52 Դրական են գնահատել նախագահի արձագանքը։
Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա

Ապրիլ 19, 2019 17:16 Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են։
Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

Ապրիլ 19, 2019 15:06 Վիրավորվել են բանկի աշխատակիցներ։
Փարիզի իշխանություններն արգելել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում

Փարիզի իշխանություններն արգելել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում

Ապրիլ 19, 2019 12:33 Ոստիկանությունն սահմանել է անվտանգության պարագիծ։
«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Ապրիլ 19, 2019 07:02 Մխիթարյան մասնակցեց «Նապոլի»-ի դեմ խաղին։
Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը

Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը

Ապրիլ 18, 2019 20:22 Ամեն օր ի հայտ են գալիս տասնյակ նոր դեպքեր։
2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը

2018-ին Թուրքիայում բնակվող միլիոնատերերի 10%-ը լքել է երկիրը

Ապրիլ 18, 2019 19:24 Վերջին տարիներին լիրան արժեզրկվել է։
Նազարբաևի համար ԵԱՏՄ-ում նոր պաշտոն կստեղծեն․ Коммерсантъ

Նազարբաևի համար ԵԱՏՄ-ում նոր պաշտոն կստեղծեն․ Коммерсантъ

Ապրիլ 18, 2019 13:15 Կարող է դառնալ ԵԱՏՄ պատվավոր նախագահ:
G20-ի գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում

G20-ի գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում

Ապրիլ 18, 2019 10:40 Կնախագահի Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ թագավորը:
Եվրոպայի լիգայում կկայանան պատասխան խաղերը

Եվրոպայի լիգայում կկայանան պատասխան խաղերը

Ապրիլ 18, 2019 08:34 Թիմերը հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Անկարայում կայացել է Լուկաշենկոյի և Էրդողանի հանդիպումը

Անկարայում կայացել է Լուկաշենկոյի և Էրդողանի հանդիպումը

Ապրիլ 17, 2019 20:04 23 տարվա մեջ Լուկաշենկոյի 1–ին այցն է Թուրքիա։
Փարիզի Աստվածամոր տաճարը կփակվի հինգ-վեց տարով

Փարիզի Աստվածամոր տաճարը կփակվի հինգ-վեց տարով

Ապրիլ 17, 2019 18:40 Պարզ չԷ, թե աշխատակիցները որտեղ են աշխատելու։
Պակիստանում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 39-ի

Պակիստանում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 39-ի

Ապրիլ 17, 2019 12:22 135-ը վնասվածքներ է ստացել։
Նոտր Դամի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի. Parisien

Նոտր Դամի վերականգնման համար նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի. Parisien

Ապրիլ 17, 2019 11:35 Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից։
Նոտր Դամում գտնվել է սրածայր աշտարակի աքլորի ֆիգուրը՝ սրբերի մասունքներով

Նոտր Դամում գտնվել է սրածայր աշտարակի աքլորի ֆիգուրը՝ սրբերի մասունքներով

Ապրիլ 17, 2019 11:01 Կարծում էին, թե հրդեհը ոչնչացրել է այն։
Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Ապրիլ 17, 2019 07:58 Հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ: