Քաղաքական

Դեկտեմբեր 02, 2018 22:28

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասաց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ համաձայնություն էր եղել, որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի:

«Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝ Աստանան նորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսային լուծում գտնենք»,–ընդգծեց Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

«Մենք» դաշինք․ Ունեցանք միաբևեռ ԱԺ

Դեկտեմբեր 10, 2018 19:04 Բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ։
ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

ՀՀԿ․ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ

Դեկտեմբեր 10, 2018 18:55 Ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:
«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

«Սասնա Ծռեր»․ Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար

Դեկտեմբեր 10, 2018 18:40 Օլիգարխիան մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

ՀՅԴ․ Ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին

Դեկտեմբեր 10, 2018 16:09 Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը

Դեկտեմբեր 10, 2018 15:43 ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում։
«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

«Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար». Շարմազանով (տեսանյութ)

Դեկտեմբեր 10, 2018 14:40 «Սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ»:
Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր

Դեկտեմբեր 10, 2018 12:20 Քանի պատգամավոր կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:
ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Դեկտեմբեր 10, 2018 10:17 Նա ստացել է 2148 ձայն:
Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբերի 10–ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբեր 10, 2018 10:00 1991թ. կայացավ անկախության հանրաքվեն։
Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

Դեկտեմբեր 10, 2018 08:49 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 6,37 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանը»` 8,27 տոկոս:   
ԿԸՀ-ն ներկայացնում է արտահերթ ընտրությունների նախնական տվյալները

ԿԸՀ-ն ներկայացնում է արտահերթ ընտրությունների նախնական տվյալները

Դեկտեմբեր 09, 2018 23:13 Տվյալները պարբերաբար թարմացվում են առցանց։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Դեկտեմբեր 09, 2018 21:14 2017-ի խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 60.86 տոկոսը:
Ընտրատեղամասերը փակվեցին․ սկսվել է հաշվարկը (տեսանյութ)

Ընտրատեղամասերը փակվեցին․ սկսվել է հաշվարկը (տեսանյութ)

Դեկտեմբեր 09, 2018 20:11 Արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։
Արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը

Արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը

Դեկտեմբեր 09, 2018 18:15 2017-ի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 50.93 տոկոսը:
Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Թանկյանն Աշոտյանին մնացորդ է անվանել, վերջինն էլ ասել է, որ նա պետք է պատասխան տա իր խոսքերի համար

Դեկտեմբեր 09, 2018 14:43 System of a Down-ի մենակատարն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։