Քաղաքական

Դեկտեմբեր 04, 2018 12:16

Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը ներկայացրել է նվիրատվության մասին գրություն: Մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից ևս եղել է գրություն, որով պատրաստակամություն են հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Կոմիտեն պետք է նախագիծ ներկայացնի, այն պետք է շրջանառվի պատկան մարմիններում, դրական եզրակացությունները, առաջարկությունները ստանալուց հետո միայն կառավարությունը կարող է որոշել ընդունել գույքը: Իսկ կառավարության որոշման համար անհրաժեշտ է նաև դատախազության կարծիքը: Դատական գործընթացի հետ կապված՝ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց՝ պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն և իր վրա վերցնել խնդրահարույց պարտավորություններ:

Նրա խոսքով՝ այդ ամեն ինչն ուսումնասիրվելու է: Շատ հավանական է, որ գույքը որպես նվեր չընդունվի, քանի որ հավանական է հետագայում դրա բռնագանձումը: «Ենթադրելի է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հակառակ դեպքում նվեր չէին տա: Կառավարությունը չի շտապում գույքը որպես նվեր ընդունել: Գույքը կամ բռնագանձվելու է կամ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ նվեր ընդունվի»,-ասաց Բաբայանը:

Նրա կարծիքով՝ նվիրատվություն կատարելով միգուցե փորձել են գործընթացներն արագացնել, իրենց մեղքն ընդունել և հասարակության աչքին ապաշխարել: Բաբայանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը ևս պետք է այս հարցերով զբաղվի: Նվիրատվությունների արժեքների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը մասնավոր ընկերության գնահատմամբ 5 մլրդ դրամ է: Սակայն եթե պետությունը որոշի, որ գույքն ընդունում է, գնահատում կանի: Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կան հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն:

Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում: Բաբայանի կարծիքով՝ եթե կառավարությունը որոշի գույքն ընդունել, նպատակահարմար կլինի ըստ իրենց ֆունկցիաների մասնատել գույքը, և յուրաքանչյուրը վաճառել այնպես, ինչպես որ կա, օրինակ՝ հյուրանոցը որպես հյուրանոց: Նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին: Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նպատակահարմար կլինի գույքը ներկայացնել աճուրդի: Եվ խոշոր ներդրողները՝ հյուրանոցային ցանցերը կարող են հետաքրքրություն ցուցաբերել:

Կոմիտեի կողմից ուղարկվող նախագիծը մտնելու է կառավարության նիստ՝ զեկուցվող կամ չզեկուցվող հարցի տեսքով: Ընդունելու դեպքում կոմիտեն գնահատում է անելու, և աճուրդի համար սահմանվելու է որպես մեկնարկային գին:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանիընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել երկու ամսովերկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:50 Քաշքշել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Մայիս 18, 2019 20:20 Համացանցում ակտիվորեն տարածում են դատավորի բնակության հասցեն։
Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:05 Դատարանը մերժեց նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը։
Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 17:15 Այսքան ժամանակ ապօրինի էր կալանավորված։
Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:52 Դատարանը փոխել է նրա խափանման միջոց կալանավորումը։
Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:30 Բավարարվեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։
Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Մայիս 18, 2019 15:45 Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս գործի քավորը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս գործի քավորը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Մայիս 18, 2019 15:30 Այս գործը հակաժողովրդավարական և հակասահմանադրական է։
5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը

Մայիս 18, 2019 15:10 Անկախ մամուլի նկատմամբ ակնհայտ միջամտություն և օբյեկտիվ քննադատության ձայնը լռեցնելու նպատակ:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ

Մայիս 18, 2019 13:55 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան․ «Իշխող կուսակցության պատգամավորը դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան․ «Իշխող կուսակցության պատգամավորը դատարանի նկատմամբ ճնշումներ է գործադրում» (տեսանյութ)

Մայիս 18, 2019 11:20 «Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադական կարգի տապալում»,-հայտարարել է Հայկ Ալումյանը։
Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Մայիս 18, 2019 11:14 Ֆրանսիան վճռական և անկողմնակալ է կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։
«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան

«Լարվածությունը Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան

Մայիս 17, 2019 20:39 Ասել է, որ Նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի։
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ մեղադրանք առաջադրվեց (տեսանյութ)

Մայիս 17, 2019 19:50 Կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: