Մեկնաբանություն

Դեկտեմբեր 04, 2018 12:40

Ինչու են Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ղարաբաղը ծախելու» մեջ

Ինչու են Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ղարաբաղը ծախելու» մեջ

«Ղարաբաղը ծախելու» «հոդվածի» տակ ընկել են Հայաստանի բոլոր իշխանությունները՝ քանդվող ՍՍՀՄ-ը ներկայացնող Կարեն Դեմիրճյանից մինչև «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյան:

Օրվա ընդդիմությունը միշտ օրվա իշխանությանը մեղադրել է «Ղարաբաղը ծախելու» մեջ: Միակ դեպքը, երբ ոչ միայն տվյալ պահի տիտղոսային ընդդիմությունը, այլ նաև իշխանության մի մասը մեղադրեց պետության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ, 1998-ին էր:

Ունեցել ենք նաև դեպք, երբ տվյալ պահի իշխանությունն է մեղադրել տիտղոսային ընդդիմության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ. դա 2008-ին էր: Մնացած դեպքերում ամեն ինչ ստանդարտի մեջ է եղել՝ պետության ղեկավարին ընդդիմախոսները մեղադրել են «ծախելու» մեջ:

Իրականությունն այն է, որ Հայաստանի ոչ մի ղեկավար նպատակ չի ունեցել ու չունի «Ղարաբաղը ծախել»: Դավաճաններ չկան: Անգամ եթե տեսականորեն թուրքը դառնա Հայաստանի ղեկավար, ապա չի ուզենա «ծախել» Ղարաբաղը, քանզի «ծախելով» իշխանությունը պահելու բանաձևը անհեթեթություն է:

Առնվազն անգրագիտություն է պետության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրելը: Այլ հարց է, որ ամեն մեկն իր պատկերացումներն ունի Ղարաբաղի խնդրի լուծման հարցում և այդ պատկերացումները կարող են լինել ընդունելի կամ անընդունելի, ճիշտ կամ սխալ:

Մեր երկրի ղեկավարներից որևէ մեկը դավաճան չէ ու չի ցանկացել «ծախել Ղարաբաղը» (եթե ուզենան էլ, միևնույն է չեն կարող), բայց իր վարած քաղաքականությունից ու ապահոված արդյունքներից դատելով՝ նրան կարելի է համարել ծախող կամ չծախող:

Չծախող ղեկավարը բանակն է ուժեղացնում, տնտեսությունն է զարգացնում, արտագաղթն է կանգնեցնում, ներգաղթ է ապահովում, դրսում Հայաստանի իմիջն է բարձրացնում, դաշնակիցներ է գտնում, ներդրումներ է բերում, աղքատությունն է կրճատում: Իսկ ծախողի օրոք արձանագրվում են ճիշտ հակառակ արդյունքները:

Ծախելն ու չծախելը պայմանավորված են ներքին ու արտաքին քաղաքական արդյունքներով: Երբ պետության ղեկավարը երկրի ներսում անկայունություն, անորոշություն, թշնամանք ու ատելություն է քարոզում, ապա դա վերջում կբերի ծախման գործընթացի, որքան էլ որ ռազմահայրենասիրական բառապաշար օգտագործի տվյալ ղեկավարը: Նույն հետևանքների կարող են բերել նաև արտաքին քաղաքական ոլորտում անգրագետ ու չհաշվարկած քայլերը: Եթե մնում ենք առանց դաշնակից ու ստիպված դայակներ փնտրում դրսում, ապա դա ի վերջո կհանգեցի ծախման:

Հիմա Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ: Փաշինյանին, բնականաբար, նյարդայնացնում են նման ձևակերպումները, քանզի ինքն ամենալավը գիտի, որ նման նպատակներ չունի:

Փաշինյանը «ծախելու» մեղադրանքներից հետո դառնում է ագրեսիվ, ինչպես նաև կոմպլեքսավորված: Բայց նման մեղադրանքների պատճառները նա իր մեջ պետք է փնտրի:

Բանն այն է, որ նա արտգործնախարարի ու այլ պաշտոնյաների միջոցով փաստացի բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը որպես ժառանգություն է ստացել նախորդից, բայց հրապարակավ չի հայտարարում այդ մասին:

Փաշինյանին թվում է, որ եթե ինքը հրապարակավ տեսակետ չհայտնի Ղարաբաղի հարցով ու լուծումը թողնի «ժողովրդի» վրա, ապա ամեն ինչ լավ կլինի, բայց իրականում ամեն ինչ վատանում է: «Ամեն ինչ ժողովուրդը կորոշի» ձևակերպումը պատասխանատվությունից խուսափելու կամ էլ տեսակետ չունենալը թաքցնելու ձև է: Երկու դեպքում էլ Փաշինյանը շահեկան դիրքերում չի հայտնվում:

Երբ դու տեսակետ չես հայտնում ու հայտարարում ես, թե բանակցելու ես Ադրբեջանի հետ Հայաստանի մասով, իսկ Ղարաբաղի մասով թող Ղարաբաղի իշխանությունը բանակցի, ապա դա տեսակետ չէ, դա տեսակետի բացակայություն է, ինչն օբյեկտիվորեն կասկածներ է ծնում, քանի որ գործից հասկացողները գիտեն, որ իրականում բանակցում ես Ղարաբաղի հարցով և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ես թաքցնում այդ փաստը:

Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելը սխալ է, ինչպես նաև սխալ է Փաշինյանի այն մոտեցումը, ըստ որի՝ ով իրեն քննադատում է Ղարաբաղի հարցում, պետք է ԱԱԾ-ի ու ռազմական հակահետախուզության ուշադրությանն արժանանա:

Ղարաբաղի հարցը շատ կարևոր ու զգայուն է: Այդքան էժանագին վիրավորանքներ ու գնահատականներ չի կարելի հասցնել միմյանց հասցեին: Ղարաբաղը ծախելը կամ չծախելը վարած քաղաքականությամբ է որոշվում:

Եթե սիրո և հանդուրժողականության փոխարեն հրամցվում է ատելության ու թշնամանքի քաղաքականություն, եթե տնտեսական քաղաքականությունը փոխարինվում է անհասկանալի քայլերով, եթե ասում ես մի բան, բայց անում հակառակը, եթե հակակոռուպցիոն պայքարը դառնում է էժանագին տեսարաններ ապահովելու և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու ընտրովի գործիք, եթե ուժային կառույցներին դարձնում ես նախընտրական PR-արշավի մասնակից, եթե «Մարտի 1»-ը ծառայեցվում է նեղ քաղաքական շահերին, եթե սեփական պատկերացումներդ միջազգային սկանդալի պատճառ են դառնում, եթե ՀԱՊԿ-ում չեղած տեղից խնդիրներ ես ստեղծում, եթե շատ արագ կրկնում ես նախորդ ռեժիմի սխալները, ապա Ղարաբաղն ինքնաբերաբար ծախվում է: Ու կապ չունի, որ որդիդ ծառայում է Ղարաբաղում, իսկ ինքդ պարբերաբար գնում ես Ղարաբաղ ու պատմում, թե ինչ ես զրուցել այլոց հետ Ղարաբաղի հարցով:

Ոչ մեկ չի ուզում ծախել, բայց այդպես կարող է ստացվել: Գորբաչովը հո չէ՞ր ուզում, որ ՍՍՀՄ-ը փլուզվի ու ինքն էլ դառնա պաշտոնաթող ղեկավար: Իր անմիտ քայլերով ու անգրագիտության պատճառով հանգեցրեց փլուզման:

Հիտլերը հո չէ՞ր ուզում ավերակների վերածել Գերմանիան: Չէր ուզում, բայց այդպես ստացվեց:

Ասելս այն է, որ դավաճաններ պետք չէ փնտրել: Բոլոր չարիքների պատճառը տգիտությունն է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 16:35 Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա:
Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Մարտ 21, 2019 10:38 Շիրխանյանին օգտագործում և ուղղորդո՞ւմ են, թե՞ ինքն է իրեն առաջարկում որպես օգտագործվող և ուղղորդվող։
Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Մարտ 20, 2019 10:35 Թե ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին, արդեն ճաշակի ու դաստիարակության խնդիր է։
Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։
Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Մարտ 09, 2019 12:55 Եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։