Լրահոս

07.12.2018 21:01


Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ ՀՔԾ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ ՀՔԾ (տեսանյութ)

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

***

ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և, ինչքանով որ ես տեղյակ եմ, գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,-նշեց Վանեցյանը

Հարցին՝ արդյոք քննիչը այցելել է Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:

Այս խորագրի վերջին նյութերը