Լրահոս

11.12.2018 15:43


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.70C

Այս խորագրի վերջին նյութերը