Լրահոս

13.12.2018 19:26


Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարևանությամբ

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարևանությամբ

Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ոստիկանության զորքերի 1033 զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Այս մասին Հետք-ին հայտնեցին ԱԻՆ-ից:

ԱԻՆ-ը 16.59-ին ահազանգ է ստացել, որ Իսակովի պողոտայում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը:

ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհը մարվել է 17.41 րոպեին. ամբողջությամբ այրվել է «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա, վնասվել է շտապօգնության մեկ և 5 ավտոմեքենա: Զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է զորամասի տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը