Լրահոս

15.12.2018 15:00


«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է Արփա գետը․ կա տուժած

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է Արփա գետը․ կա տուժած

Դեկտեմբերի 15-ին, ժամը 07:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Վ.-ն (ծնված 1989 թ.) և ուղևորը՝ Ս. Հ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը