Լրահոս

18.12.2018 11:23


Սյունիքում 45–ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է

Սյունիքում 45–ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է

Դեկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի աղջիկն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը