Աշխարհ

29.12.2018 22:40


Ձնահոսքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ձնահոսքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Դեկտեմբերի 27-ին ձնահոսքի տակ մնալու պատճառով մահացել է Դաշքեսանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ զորամասի զինծառայող, 1999 թ. ծնված Ահմադով Ֆուադ Հաբիլ օղլուն (Əhmədov Fuad Habil oğlu):

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին տեղեկությունները հաստատել են Ֆուադի հարազատները:

Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն կամ պաշտոնական այլ աղբյուրները ոչինչ չեն հայտնել:

Ահմադով Ֆուադին հուղարկավորել են դեկտեմբերի 28-ին Քյուրդամիրում, որտեղից էլ այս տարվա ապրիլին զորակոչվել էր բանակ:

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 34 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը