Քաղաքական

Հունվար 07, 2019 14:20

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։

Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, և սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ:

Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար:

ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են: Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են։

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

Մարտ 19, 2019 21:43 Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում:
«Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին մեղադրանք է առաջադրվել

«Ռեստարտ»-ի անդամներից ևս չորսին մեղադրանք է առաջադրվել

Մարտ 19, 2019 13:24 Առևանգման փորձ կատարելու հատկանիշով:
Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդել է հարցաքննել Փաշինյանին ու Օսիպյանին

Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդել է հարցաքննել Փաշինյանին ու Օսիպյանին

Մարտ 19, 2019 13:08 Քանի որ բոլոր տեսանյութերում առանցքային դերերում են։
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում

Մարտ 19, 2019 12:43 Մասնակիցները պահանջում են լուծել Դալմայի այգիների հարցը:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

Մարտ 19, 2019 12:00 2018-ի մայիսից հետո ՀՀ վարչապետի երրորդ երևանյան ասուլիսն է:
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի երկու անդամ վայր են դրել մանդատները

Մարտ 19, 2019 11:53 Մանդատները տրվել են Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին։
Երևանի ավագանու նիստը (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստը (տեսանյութ)

Մարտ 19, 2019 11:10 Օրակարգում է փոքր կենտրոնում Եվրոպայի հրապարակ ունենալու մասին հարցը։
Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել

Մարտ 19, 2019 10:47 Խոշտանգում է, երբ նման հիվանդություններ ունեցողը կալանքի տակ է։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտ 18, 2019 22:00 Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ

Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ

Մարտ 18, 2019 21:30 2019 թ․ ապրիլի 1-10-ը ներառյալ: 
«Մեզ հետաքրքրող չի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու մասին

«Մեզ հետաքրքրող չի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու մասին

Մարտ 18, 2019 15:29 Կմասնակցի ՆԱՏՕ–ի 24 անդամ ու գործընկեր երկրներից մոտ 350 զինծառայող։
ՌԴ դեսպան. «Հայաստանը Ռուսաստանի գործունեության գլխավոր առաջնահերթություններից է»

ՌԴ դեսպան. «Հայաստանը Ռուսաստանի գործունեության գլխավոր առաջնահերթություններից է»

Մարտ 18, 2019 11:53 ՀՀ–ում իրականացվում են մի շարք նախագծեր ռուսաստանյան ֆինանսավորմամբ։
Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի

Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի

Մարտ 18, 2019 11:39 Ջհանգիրյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ երեք երիտասարդները մարդասպաններ են և պետք է պատժվեն:
Արագածի բնակիչները փակել են Արագածոտնի մարզպետի ավտոմեքենայի ճանապարհը (տեսանյութ)

Արագածի բնակիչները փակել են Արագածոտնի մարզպետի ավտոմեքենայի ճանապարհը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 00:49 Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը, ըստ բնակիչների, վնասում է գյուղի հողերին։
Անընդունելի է քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը․ ՀՅԴ

Անընդունելի է քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը․ ՀՅԴ

Մարտ 17, 2019 21:06 Շարունակվում են նախկինից եկած հոռի երեւույթները։