Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Քաղաքական

Հունվար 09, 2019 20:27

ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով

ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով

Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը: Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:

Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել որ, Սամվել Մայրապետյանը անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը և այդ ընթացքում նրա պաշտմանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:

ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլ արել է դա իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինք, պաշտպանական թիմը պահպանելով էթիկայի բոլոր կանոնները նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:
Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը) 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված: Հասկանալի չէ նաև թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում: Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում: Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձեռբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ: Դա ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատախան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ «պատշաճ ջանասիրության» կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։

Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս: Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ: Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:

Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբ
ք. Երևան
09.01.2019 թ.

Այս խորագրի վերջին նյութերը

Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Բոլոր կարմիր գծերը դարձնելու ենք սև. ակցիա՝ Երևանում (տեսանյութ)

Մարտ 23, 2019 18:27 Կարմիր գծերը նույնպես ժողովրդի պահանջն է:
ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

Մարտ 23, 2019 18:03 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են:
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց

Մարտ 23, 2019 13:40 Խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ։
Գործը իրականում ջուր է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Գործը իրականում ջուր է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 23, 2019 12:40 «Դա ավելի պատկերավոր է դառնում բոլոր նրանց համար ովքեր առնչվում են գործի հետ»։
Նիկոլ Փաշինյանն ավելը ձեռքին մաքրություն է արել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ավելը ձեռքին մաքրություն է արել (տեսանյութ)

Մարտ 23, 2019 11:45 «Կուզեմ մարզ գնանք»,-ասել է Աննա Հակոբյանը։
ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովին է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովին է այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

Մարտ 23, 2019 09:51 Հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ:
Քրգործ է հարուցել ԿԳ նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Քրգործ է հարուցել ԿԳ նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Մարտ 23, 2019 09:39 Աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ։ 
Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Մարտ 23, 2019 09:21 Կարևորել են փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Մարտ 22, 2019 18:49 Մարտի 26-ից 28-ը։
Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Մարտ 22, 2019 18:35 Պատճառների թվում է ամանորյա տոները ընտանիքների հետ արտերկրում անցկացնելը։
Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մարտ 22, 2019 18:04 Ապացույցների համակցություն ձեռք չի բերվել։
Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Ես էլ եմ ուզում մինչև կյանքիս վերջն աշխատել էստեղ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին (տեսանյութ)

Մարտ 22, 2019 16:12 Հետաքրքրվել են՝ ինչի՞ են իրենց աշխատավարձը կրճատում։
Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Մարտ 22, 2019 16:00 2016-ի օֆշորային սկանդալի գործով:
Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Հիմա էլ Դավիթ Սանասարյաններն են երկիրը թալանում (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:55 Ցուցարարները դատախազությունում են։
ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

Մարտ 22, 2019 14:12 Վերադարձնում են պետությունից գողացված գումարները։
Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստը (տեսանյութ)

Մարտ 22, 2019 11:31 Քաղաքապետը կոչ է անում մասնակցել վաղվա շաբաթօրյակին: