Աշխարհ

18.01.2019 14:20


Մակրոնը խոստացել է ցատկել պարաշյուտով

Մակրոնը խոստացել է ցատկել պարաշյուտով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել Է ցատկել պարաշյուտով: Այս մասին, հայտնում է «Depeche du Midi»–ն։

Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր: Բրիգադի հրամանատարն ասել է՝ իր ստորադրյալները ցանկանում են տեսնել՝ ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահն ու վարչապետը:

«Ես դա կանեմ, խոստանում եմ»,- ի պատասխան՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը