Աշխարհ

21.01.2019 13:15


Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 85-ի։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Մեքսիկայի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերին հղումով: Հայտնի է, որ 58 մարդ դեռ հոսպիտալացված է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի անօրինական կտրման վայրում: Տարածքում հավաքվածները եկել էին ապօրինաբար վառելիք տանելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը