Աշխարհ

21.01.2019 21:34


Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը գաղտնի հանդիպում են

Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը գաղտնի հանդիպում են

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Daily Mail»–ը և «Huffington Post»–ը, տեղեկություն են շրջանառում, որ Հոլիվուդի ամենանախանձելի միայնակներ Շարլիզ Թերոնն ու Բրեդ Փիթը սիրավեպ են սկսել։ Զույգը մտերմացել է Սուրբ ծննդյան տոներին և արդեն գաղտնի հանդիպում է։

Փիթը Թերոնի հետ նկատվել է Լոս–Անջելեսում հունվարի 12–ին կայացած «Ռոմա» ֆիլմի փակ ցուցադրությանը։ Նրանք ծիծաղել են, փաթաթվել իրար և ակնհայտորեն փայլել երջանկությունից։

Զույգի մտերմիկ հարաբերությունների մասին է ակնարկել նաև դերասանուհի Բլանկա Բլանկոն, որն «Ինսթագրամի» իր էջում շնորհակալություն է հայտնել զույգին իրենց փակ տոնին իրեն հրավիրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը